Ինչ կապ ունի ԱԱԾ տարածած հաղորդագրությունը համաժողովրդական շարժման հետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ահաբեկչության փորձը դեռեւս սույն թվականի փետրվարին կանխելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ այն համեմելով վերջին օրերին տեղի ունեցող համաժողովրդական շարժման «գործողությունների» հետ: Հենց փետրվարին էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն համատեղ հատուկ գործողություններ էին սկսել ՀՀ բոլոր մարզերում: Արտակարգ այս միջոցառումները, ՀՀ մուտք գործած ահաբեկիչների մասին տեղեկություններն էին, որը ոչ հերքվում ոչ էլ հաստատվում էր: Համենայնդպես ԱԱԾ-ն մեր հարցին ի պատասխան մշտապես պատասխանում էր, որ եթե որեւէ բան ունենան ասելու, հաղորդագրություն կտարածեն: Եվ ահա նախօրերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց. «(...)Այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ ակտիվ փոխգործակցության եւ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ քննչական գործողություններով դեռեւս տարեսկզբից նկատելով միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ՝ ներկայումս հանրապետությունում առկա լարվածության հանգամանքից օգտվելու եւ Հայաստանի Հանրապետությունը թիրախավորելու վերջիններիս շարունակական փորձերը կանխարգելելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը, հետախուզական եւ հակահետախուզական գործունեության ակտիվացմանը զուգահեռ, ուժեղացրել է նաեւ սահմանային հսկողությունը»,- մասնավորապես ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում: Ըստ այդմ՝ ԱԱԾ-ն նշում է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններից բխող Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների նախանշանների մասին է վկայել դեռեւս 2018 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիեւի ՀՀ քողարկված մուտք գործելու փորձի կանխումը։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական սահմանի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Ս.Բագանդգաջիեւը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։ Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Ս.Բագանդգաջիևի հավաքագրման եւ վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաեւ Ս.Բագանդգաջիեւի կողմից Երեւանի եւ ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում: Այդպես էլ չի նշվում, թե Բագանդգաջիեւն ինչու է փորձել կեղծ փաստաթղթերով հատել պետական սահմանը եւ ինչ նպատակով: Ի դեպ, ԱԱԾ այս հաղորդագրությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ոչ ավել ոչ պակաս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնելով ԱԱԾ կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, նշեց հետեւյալը: «Նախ շատ լավ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է իրականացնել իր պարտականությունները՝ անկախ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից: Դա այդ կազմակերպության պարտականությունն է եւ դրան է ինքը կոչված: Աստեղ խնդիրը մի փոքր այլ է. տեւական ժամանակ, թե՛ մամուլում թե՛ տարբեր խոսակցություններով լսել ենք ինչ-որ կասկածելի մարդկանց Հայաստան մուտքի մասին դեռեւս կարծում եմ մեկ տարի առաջվանից: Եվ հաղորդագրությունում էլ է նշված, որ այդ ուղղությամբ ակտիվ հետախուզական միջոցառումները սկսել են ձեռնարկվել դեռեւս հունվար ամսից: Շատ լավ է, որ սկսվել են ձեռնարկվել եւ եթե դրանք տվել են արդյունք՝ եւս լավ է, բայց ի՞նչ կապ ունի հաղորդագրության մեջ նշված փաստերի հետ ժողովրդական շարժումը բացարձակապես անհասկանալի է: Հաղորդագրության մեջ տեղ գտած այն հատվածը, թե «ինչ-որ մեկը օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից» անտրամաբանական է եւ հակասում է հենց հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածներին, որովհետեւ այդ ժամանակահատվածներում Հայաստանում որեւէ շարժում չկար: Ես կարծում եմ, որ այդ մասը թե «ինչ-որ մեկը ինչ-որ բանից ցանկանում է օգտվել» արհեստական է մտցված հաղորդագրության մեջ եւ համոզված եմ, որ չարժի նման բաներով զբաղվել: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները:...Այս օրերին հաղորդագրություն տարածելով մեջը նշելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացողներ կան, ես ճիշտ չեմ համարում»,- մանրամասնեց Վարոսյանը:   Մանրամասն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի  մայիսի 2-ի համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am