Գավառում 2 տղաներին դանակահարելու փաստով որոնվում է նորատուսցի 19-ամյա երիտասարդ տղա

Մայիսի 2-ին  SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին, ինչի հետևանքով 2 հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները: Դ. Ղարաբաղցյանին և Տ. Հովհաննիսյանին դանակով հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Մանուկյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ունեն նաև ականատես վկա, որը տեսել է, թե ինչպես է Գառնիկ Մ.-ն դանակով հարվածում նշված անձանց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանն ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am