Քրեական հետապնդում՝ 18 պաշտոնյանի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաև սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությանը: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի և սերմերի գծով պարտավորությունները՝ համապատասխանաբար շուրջ 165.000.000 և 642.000.000 ՀՀ դրամի չափով՝ նույն գումարի չափով նվազեցնելով մատակարար ընկերությունների պետական բյուջեի հանդեպ վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի և սերմերի տրամադրման, ինչպես նաև պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ: Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից և փաստացի ծրագրերին չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում էլ կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության վերը վկայակոչած որոշմամբ ներվել են: Բացահայտված առերևույթ հանցագործությունների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել են 25, իսկ սերմերի գծով 49 քրեական գործեր: Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ առերևույթ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը այս պահին կազմում է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ: Քննության ներկա փուլում վերականգնված վնասի չափը կազմում է շուրջ 15.346.400 ՀՀ դրամ: Օրենքով սահմանված կարգով արգելանք է դրվել կասկածյալների և մեղադրյալների գույքի վրա՝ պատճառված վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով: Ուսումնասիրությունները և քրեական գործերով նախաքննությունը շարունակվում են:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am