«Բլեֆի կամ սխալի գինը կարող է գլոբալ դառնալ».Լավրով

«Միջազգային հարաբերություններում լարվածությունն աճում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունների հետեւանքով, ինչը հանգեցնում է մի իրավիճակի, երբ սխալի գինը կարող է գլոբալ լինել: Աշխարհում իրավիճակը, ցավոք, առավել լարված ու պակաս կանխատեսելի է դառնում:Մենք բազմիցս նշել ենք, որ նման վիճակն առաջին հերթին ԱՄՆ-ի եւ մի քանի արեւմտյան պետությունների չդադարող միակողմանի գործողությունների հետեւանքն է»,-իտալական Panorama ամսագրի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Արդյունքում իրավիճակներ են ստեղծվում, «երբ բլեֆի կամ սխալի գինը կարող է գլոբալ դառնալ»: Ռուսաստանը կցանկանար արեւմտյան երկրների սթափ մտքի առկայության հույս ունենալ: Սակայն այդ «սթափ միտքը» ենթադրում է հավաքական Արեւմուտքի առաջնորդների պատասխանատու եւ կանխատեսելի գործելու, միջազգային իրավունքին անշեղորեն հետեւելու ունակություն՝ հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրությունը:Մենք վերջին շրջանում ստիպված ենք այս ունակությանն ավելի ու ավելի կասկածել»,-շարունակել է ԱԳ նախարարը: «Հանդես ենք գալիս գլոբալ կայունության երաշխավոր, խոչընդոտում ենք Անվտանգության խորհրդի որոշումների ընդունմանը, որոնք ՄԱԿ Կանոնադրության խախտմամբ մտահղացվել են ոչ ձեռնտու «ռեժիմների» դեմ ուժի միակողմանի կիառման ծրագրերն արդարացնելու համար»,- նշել է Լավրովը : «Մենք բազմիցս ասել ենք, որ դրական ենք գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները մեր երկրների միջեւ նորմալ երկխոսություն հաստատելու ցանկության մասին,- նշել է Լավրովը: - Ավելին՝ ամբողջությամբ կիսում ենք նման տրամադրվածությունը եւ պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր հատվածը երկկողմ հարաբերությունները արհեստական փակուղուց դուրս բերելու համար, որի մեջ մտցրել է Բարաք Օբամայի վարչակազմը»: Սակայն, ինչպես ընդգծել է Լավրովը, «կառուցողական, փոխհարգանքի հիման վրա համագործակցության հարցում գործընկերների իրական շահագրգռվածության մասին կդատենք միայն գործնական քայլերով»: Ըստ որում՝ նա արձանագրել է, որ «հարաբերություններում առկա վիճակն առայժմ շարունակում է դեգրադացվել»: «Եթե անգամ ԱՄՆ նախագահի կողմից ինչ-որ դրական խթաններ գալիս են, ապա դրանք ամբողջությամբ համահարթեցվում են ամերիկյան իսթեբլիշմենթում վերահսկելի ռուսատյացությամբ, որտեղ մեր երկրին ներկայացնում են սպառնալիք, հանդես են գալիս պատժամիջոցների եւ ճնշման այլ գործիքների միջոցով Ռուսաստանի «համակարգային զսպման» օգտին,- ասել է Լավրովը: - Հասկանալի է, որ այս ամենը ծնվել է Վաշինգթոնում ներքաղաքական պարզաբանումների հետեւանքով եւ իրականության հետ ոչ մի կապ չունի»:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am