Ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործումը նվազեցվում է. փոխնախարար

ԱԺ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց,որ այս օրինագծով արգելք է մտցվում ընտրական գործընթացներին, քարոզչությանը, վարչական ռեսուրսների օգտագործման առումով: «Գործող օրենսգրքով այդ սահմանափակումը վերաբերում էր միայն հանրային ծառայության հավակնորդներին, մինչդեռ հիմա տարածքում ենք բոլորի վրա:Այս օրինագծով հստակ կսահմանափակվեն նախընտարական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունները ոչ միայն թեկնածուների, այլեւ պետական ծառայողների կողմից:Հաշվի առնելով միջազգային փորձը՝ վարչական ռեսուրս ասելով նկատի ունեն ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական, ոչ նյութական ու այլ ռեսուրսները, որոնք ոչ թե մասնավոր, այլ հանրային բյուջեի մասն են»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ այս օրինագծով կարգելվի նշված ռեսուրսների օգտագործումը այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից ընտրությունների անցկացման ժամանակ այս կամ այն թեկնածուին աջակցություն ցուցաբերելու համար: Այսպես՝ կարգելվի օգտագործել հասարակական եւ ծառայողական տրանսպորտը, բյուջեի միջոցները, տարածքները, կապի միջոցները, տեղեկությունները, ինչպես նաեւ այլ կարգի նյութական եւ մարդկային ռեսուրսները: Նախընտրական քարոզչություն անցկացնելը կտրականապես կարգելվի դատավորներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին, քննիչներին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամներին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին,-հայտարարեց նա: «Հաշտարարության մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ  Արթուր Հովհաննիսյանը նշեց,որ ինստիտուտի ներդրման կարեւորությունը նրանում է, որ ամբողջ աշխարհում վեճերի լուծման այլընտրանքային եղանակները խրախուսվում են, արդյունավետ են, դատարանների բեռնաթափմանը եւ վեճերի արագ լուծմանն են ուղղված: «Օրինագիծը նախատեսում է հաշտարարության սկզբունքները, հաշտարարին վերաբերող կանոնները, իրավունքներն ու պարտականությունները, արտոնագրված հաշտարարի պարտականությունները, արտոնագրված հաշտարարին որակավորում շնորհելու, դրանից զրկելու հիմքերը եւ այլն:Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ, նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:Եղել են առաջարկներ հանձնաժողովում, որ ընդունվել են, եղել են նաեւ առաջարկներ, որորոնք կներառվեն օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»,-ասաց փոխնախարարը: «Հաշտարարության իրավունքը տալիս եւ դրանից զրկում է արդարադատության նախարարությունը»,-ասաց նա:

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am