Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Աղվան Վարդանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությանը,լրագրողների հետ զրույցում ասաց,որ դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը: Հարցին , թե Լևոն Տեր-Պետրոսյանը պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին պահանջը հակասահմանադրական է որակել, Ռուստամյանն ասաց. «Իրավունք ունի իր տեսակետները հայտնել։ Այո՛, պատգամավորը սահմանադրական իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցությունն է։ Մենք ունենք մեր ավանդույթը, հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքը հրաժարվում է։ Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղ տալ։ Այս կուսակցությունից այնքան մեծեր են հեռացվել», - նշեց նա։
