Հրապարակից՝ վարչապետ.ռուսական մամուլի անդրադարձը

«Коммерсантъ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովը Երևանից հաղորդել է,որ մայիսի 2-ին Հայաստանը հեղափոխության վճռական փուլ մտավ: Աննախադեպ թվով մարդ դուրս եկավ փողոց, ողջ քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր : Գործող իշխանությունն արդեն չի տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ երկրին: Մայիսի 8-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Խորովածային հեղափոխություն Մայիսի 2-ի վաղ առավոտյան Երևանը վերածվել էր հետիոտնային գոտում: Հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել ,   քաղաքի խաչմերուկները վերածվել էին պարահրապարակի. պարում էին բոլորը՝ ուսանողներ, դպրոցականներ, նրանց ուսուցիչները և նույնիսկ դեռ դպրոց չհաճախող երեխաները, փողոցներում մանղալներ էին դրել և միս էին խորովում ու հյուրասիրում բոլոր ցանկացողներին: Փակ էր նաև օդանավակայանի ճանապարհը: Նրանք, ովքեր պետք է մեկնեին Հայաստանից, մինչև օդանավակայան ոտքով էին գնում: Իսկ եթե Երևանով ինչ-որ տրանսպորտային միջոց էր երթևեկում, ապա դրոշներով և անդադար ազդանշաններով: Արդյունքում պատգամավորները չհասան իրենց աշխատավայր՝ Բաղրամյան փողոցում գնտվող Ազգային ժողով: Հրապարակից՝ վարչապետ Մինչ Երևանում զանգվածային ցույցեր էին անցկացվում, Հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ին խորհրդարանում կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանի խոսնակ, հանրապետական Արա Բաբլոյանը կոչ արեց դադարեցնել պատգամավորների ճանապարհի անօրինական փակումն ու զերծ մնալ նրանց անձնական կյանք ներխուժելուց: Իսկ ահա քիչ անց օրվա գլխավոր նորությունը հայտնվեց. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին կուսակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Միակ թեկնածուն կրկին կլինի Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկելու մասին հայտարարեց նաև պատգամավոր, հայ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը, ով գլխավորում է «Ծառուկյան» դաշինքը: ՀՀԿ-ի որոշման փոփոխությունը Փաշինյանին հաղթանակ է ապահովում: Վերջին հույսի Նիկոլը Նիկոլ Փաշինյանը փաստացի հերոսացավ: Հայաստանում այժմ նրա դիմանկարով վերնաշապիկներ են հագնում, նրա լուսանկարները փակցվում են մեքենաների վրա, ամենուր: Երբ Փաշինյանը փողոց է դուրս գալիս, նրա կողքին է հավաքվում երջանիկ ամբոխը: Նրանից ստորագրություն են խնդրում, սելֆիներ անում նրա հետ, փորձում ձեռքը սեղմել կամ գոնե դիպչել նրա հագուստին: Նրա հետ են կապում Հայաստանի ապագան:  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am