Նոր բացահայտում. ու՞մ հետ է թալանել Շիրակի պետհամալսարանը ՀՀԿ-ական ռեկտորը (լուսանկար)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ  Շիրակի պետհամալսարանի կոռումպացված ռեկտոր,Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանի կողմից ներկայացրած 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունից ոչ միայն պարզ դարձավ, որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում,այլ նաև նույն տխրահռչակ ՀՀԿ-ականը բացահայտում է,թե ում հետ է լափել և տարրական թալանել համալսարանի բյուջեն… 2017 թվականի հաշվետվությունից հայտնի է դառնում, որ ստախոսության և էժանագին ինտրիգների վարպետ ռեկտորը բյուջեից 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ է փոխանցել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին, որը ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանը…Այս ամենը զարմանալի չէր թվա,եթե չպարզվեր,որ ամեն տարի համալսարանն այդ հիմնադրամին փոխանցել է ընդամենը 1-1,5 միլիոն դրամ…Ի դեպ,2017 թ-ի համալսարանի ֆինանսական նախահաշվում ևս նշված է եղել 1,5 միլիոն դրամ…Սակայն ինչ-որ անհայտ “հավելյալ գումար փոխանցելու անհրաժեշտության” պատրվակի տակ,աղքատության ճիրաններում գտնվող Շիրակի մարզի Մայր բուհի ռեկտորը,ով ամեն քայլափոխին հայտարարում է,որ ՇՊՀ-ն մեծ ֆինանսական խնդիրներ ունի, 4,5 միլիոն դրամ ավելի է վճարում իր հարազատ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող հիմնադրամին,այն դեպքում,երբ կտրուկ կրճատել է բուհի ուսանողների համար զեղչերին տրամադրվող գումարները… Իսկ ի՞նչ է արել այդ հիմնադրամը մեր ուսանողների համար 2017 թ-ին, չի երևում հաշվետվության մեջ: Այսինքն` ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանին բուհի գումարների հաշվին քծնվելը և հարազատ կուսակցությանը լավամարդ լինելը Սահակ Մինասյանի համար ավելի կարևոր է ու ԱՆՀԱԺԵՇՏ է, քան բուհի ուսանողների կարիքների համար գումար տրամադրելը…Սա բացահայտ կողոպուտ է և թալան,որը կազմակերպվել է ՇՊՀ ռեկտորի և ՀՀԿ-ական որոշ ակտիվիստների կողմից… Հետաքրքիր է,ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի խիղճն ինչ ասաց այս լկտիության վերաբերյալ,երբ վերջինս ընթերցում էր ՇՊՀ ռեկտորի հաշվետվությունը՝լինելով բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ…Հուսանք,որ այսուհետ խղճի մտոք քվեարկող պատգամավորը նաև խղճի մտոք կվերաբերվի ՇՊՀ-ում ռեկտորի կողմից գործած հանցագործություններին, ապօրինություններին և անօրինականություններին ու կփարատի Գյումրիում պտտվող այն ասեկոսները,որ հենց ինքն է կաշառակեր և վատահամբավ Սահակ Մինասյանի գլխավոր հովանավորը… Фото Gagik Hambaryan.

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել» Գեղամ Նազարյա՛ն, քեզ թվում է՝ տենց բան ես ասելու ու թռնե՞ս․ Հայկ Նահապետյան (video) «Փաշինյանի նման ղեկավարի ժողովուրդը պետք է տապալի գետնին»․ Հարցում (video) Իրանի շուրջ իրավիճակը հասնում է պիկին․ Թրամփին մի փրկություն է մնացել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am