Երկու անձ դանակահարվել է ճանապարհը փակելու համար. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի դանակահարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ 1999 թ. ծնված Դ.Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Տ.Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի և աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք և մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։

 Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցը Դ.Ղարաբաղցյանի և Տ.Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու և այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ: Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am