Արտակարգ դեպք Արարատի մարզում/տեսաշար/

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գետազատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով դուրս է եկել տանից ու հայտնաբերել է, որ 30-ից ավելի գառների ու ոչխարների մի մասը սատկած են, մի մասն էլ՝ վիրավոր։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Տուժվածը բազմանդամ ընտանիքից է։ Իրենց օրվա հացի գումարը հոգում էին անասնապահությամբ։ Էս գառներով էին հոգում ոչ միայն իրենց խնդիրները, այլև փակում էին բանկերից վերցված վարկը։ Երկրորդ դեպքն է գյուղում՝ գելը հարձակվում ու իր սև գործն է անում։ Գայլ է եղել, թե գայլեր, դեռևս պարզ չէ։ Պարզ է միայն, որ ընտանիքը հայտնվել է ծանր վիճակում ու ճիշտ կլիներ, որպեսզի պատկան մարմինները տուժված գյուղացուն սատար կանգնեն ու օգնության ձեռք մեկնեն»։ Գայլը կամ գայլերը վնասել են գրեթե բոլոր գառներին ու ոչխարներին։ Ու հիմա վիրավոր գառներին ստիպված գուղացիները մորթում են։ Գյուղացիները նաև ասում էին. «Գյուղում, ով օրինական հրացան ուներ, ոստիկանությունից էկան, սաղ հավաքեցին, տարան։ Եթե մի հատ գել մտնի գյուղ ու խփեինք, ապա խոշոր չափով կտուգանեն, թե՝ դուք իրավունք չունեք գայլին խփելու, բայց, որ գելի հարձակման պատճառով մի ամբողջ ընտանիք տուժեց, չգիտենք՝ ով է պատասխան տալու։ Մենք Արարատի մարզպետարանից ու գյուղնախարարությունից խնդրում ենք, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ու գոնե փոխհատուցման խնդիրը լուծեն, իսկ դրա հնարավորությունը իրենք հաստատ ունեն։ Մնում է ցանկություն, որպեսզի կանգնեն գյուղացու թիկունքին»։ Գյուղացիները նաև մտավախություն ունեն, որ այս հարձակումով գայլը կամ գայլերը չեն սահմանափակվի. «Նրանք, եթե տեղն արել են, էլի կգան, բայց, որ գան, մենք դրա դեմը չենք կարող առնել։ Գոնե մեզ վերադարձնեն մեր օրինական հրացանները, որպեսզի հնարավորություն լինի՝ գայլերի հարձակման դեպքում կարողանանք մի բան անել»։ Միայն այցելել են Գետազատի գյուղապետարանից, սակայն գյուղապետարանն այդքան միջոց չունի, որպեսզի փոխհատուցի վնասը և մարդկանց հույսը մարզպետարանն ու գյուղնախարարությունն են»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am