«Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը». Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան բողոքի գործողությունների առաջնորդ  «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ այս հարցազրույցը մոսկովյան  «Կոմերսանտ» պարբերականն իր կայքում տեղադրեց հանրապետականների` մայիսի 8-ի քվեարկությանը վերաբերող որոշման հրապարակումից մի քանի ժամ առաջ:

  Փաշինյանից նախևառաջ փորձում էին  պարզել` ինչպես է նա պատրաստվում հաջողությամբ ավարտին հասցնել իր իսկ սկսած շարժումը:«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք»,-ասել է նա:
«Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում: Նրանք ցանկանում էին իրենց սադրիչ պահվածքով ջղայնացնել մարդկանց: Երեքշաբթի օրը [խորհրդարանում] նրանց ուզածը հենց դա էր, սակայն նրանք իրենց ուզածին չհասան, տեղի ունեցավ հակառակը:Հանրապետականների ցանկացած քայլն իրենց դեմ է աշխատելու: Պետք է ըմբռնել, որ նրանք տարբերակներ չունեն», – նշում է Փաշինյանը: «Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նաև ցանկանում էր պարզել արդյոք ընդդիմության առաջնորդները չեն վախենում իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենարից, երբ հավանական կդառնա ուժային լուծումը: Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդում է. «Եթե նրանք բանակ մտցնեն Երևան, ապա բոլոր զինվորները՝ նրանց 100 տոկոսը կմիանա մեզ, ես դա երաշխավորում եմ: Այդ դեպքում մենք ճանապարհները կփակենք արդեն ոչ թե մեքենաներով այլ տանկերով», – Փաշինյանի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ» -ը: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է. – «Կան կենսական հարցեր, որոնց մասին պետք է խոսել և որոնք պետք է լուծել: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ և մնալու են այդպիսին: Հայաստանը մնալու է Եվրասիական տնտեսական միության կազմում, կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Այդ ամենը երաշխավորված է և այդ ամենի մասին այլևս խոսել պետք չէ», – «Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Փաշինյանը: Նրա խոսքով, սակայն, սխալ է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին խոսակցությունների շրջանցումը: «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի խնդիր է, որ չի կարելի քննարկել: Մենք կանդրադառնանք, որպեսզի մենք էլ իմանանք անվտանգության ասպարեզում Ռուսաստանի առջև ունեցած պարտավորությունները: Մենք ցանկանում ենք ճշտել, թե ինչ կոնկրետ պարտավորություններ ենք ստանձնել մենք (բոլորս)` նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը միմյանց հանդեպ: Մեզ օրինակ շատ է մտահոգում, երբ տեսնում ենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը մերձենում են»,- «Կոմերսանտ»-ին տված հացազրույցում նշում է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am