Պատգամավորներից ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու կգնա՞ն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է թե՝ ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Եթե անկեղծ լինենք` շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ կհանձնի իշխանությունը: Կասկածներ կան, որ ընդդիմությանը չի հաջողվի հավաքել պատգամավորների 1/3-ի՝ 35 հոգու ստորագրությունը՝ Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար: Ճիշտ է` երեկ հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը, և Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կաջակցի և կողմ կքվեարկի Փաշինյանին: Ծառուկյանի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե աջակցությունը ենթադրում է նաև օգնել վարչապետի առաջադրման հարցում ստորագրություններ ապահովելով: Սակայն համառ կասկածներ կան, որ վերջին պահին 35 ստորագրությունները չեն հավաքվի. ՀՀԿ-ն հազիվ թե իր մեջ գտնի կամք՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար: Ուստի կփորձեն ձգել ևս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների: Իսկ այդ ընթացքում բացատրական աշխատանքներից հետո Փաշինյանին առաջադրելու պատրաստ պատգամավորներից ոմանք մի քանի օրով անհետ կկորչեն կամ պարզապես կհեռանան երկրից՝ ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու համար, ոմանք կմեկնեն գերտերությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու:Բայց պետք է արձանագրենք. սրանով ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա. համաժողովրդական ալիքը նոր թափով կբարձրանա` այս անգամ մինչև վերջ սրբել-տանելու իշխանությանը: Տա Աստված, այս հոռետեսական կանխատեսումները չիրականանան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am