Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում փաստի վրա բռնելու անիմաստ բլեֆը

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանը ՀՀԿ պատգամավորական խմբակցությունն ակնհայտորեն տանուլ տվեց. խորհրդարանական  մեծամասնությունն ըստ էության լավ չէր պատրաստվել կամ էլ թերևս թերագնահատել էր իր օպոնենտին:  Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը բավականին ադեկվատ էր ստեղծված իրավիճակին և իրեն ուղղված հարցերին տվեց պատրաստված պատասխաններ: Իսկ ՀՀԿ-ական որոշ գործիչների հարցերը, հատկապես երբ փորձում էին ճշգրտել և հասկանալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն պատկերացնում է միջազգային ատյաններում Արցախի հարցով բանակցություններ վարողի դերում, անկեղծ ցանկություն է առաջանում հարցնել սույն պատգամավորներին, իրենք նախկինում պատկերացրե՞լ էին, որ երբևէ Հայաստանը կներկացնեն միջազգային ատյաններում, օրինակ` ԵԽԽՎ-ում, կամ մտքներով կանցնե՞ր, որ կդառնան պատգամավոր: Եվ եթե իրենց  դեպքում անպատկերացնելին դարձել է իրողություն, ապա պետք է մարդկային արդարամտություն ունենալ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանի պոտենցիալն ավելի բարձր է: Նիկոլ Փաշինյանը բոլոր իմաստներով բռնել է պետական գործչի և լիդերի քննությունը, խնդիրն այլ տեղ է. ի՞նչ մոտեցումներ, տեսլական և  ծրագրային լուծումներ ունի ազգային-պետական հարցերում Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար, այստեղ առաջնայինը Արցախի հարցն է. այս հարցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իսկապես հայամետ շեշտադրումներով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:  Փոխզիջումների հարցում Փաշինյանի մոտեցումը շատ հստակ էր. քանի դեռ Ադրբեջանը չի ապահովում խաղաղության մթնոլորտ, քանի դեռ չկա պատրաստակամություն ճանաչել Արցախի Հանրապետությունը, հակառակը` կան Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, մենք չենք կարող խոսել փոխզիջումների մասին: Թե ինչ է ասել պատգամավոր կամ լրագրող Նիկոլ Փաշինյանը, օրինակ, 2001 թվականին <<Հայկական ժամանակ>>  թերթում հրապարակած իր հոդվածներից մեկում, տվյալ պարագայում չի կարող առաջնային լինել: Մեզ համար կարևոր է, թե ինչ է ասում շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Այլ հարց, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ավելի անկեղծ գտնվել և ասել, որ նախկինում ինքը Արցախի հարցում ունեցել է այլ մոտեցում և ժամանակին գուցե կիսել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի զիջողական մոտեցումները: Ազգային ժողովում նստած այն մարդիկ, ովքեր ուզում են փաստի վրա բռնեցնել Նիկոլ Փաշինյանին, պիտի հասկանան, որ ժամանակի հետ փոխվում  է շատ բան` կախված քաղաքական իրողություններից: Նիկոլ Փաշինյանը թերևս իզուր է կաշկանդվում և պարզ չի ասում, որ այսօր Արցախի հարցի կարգավորման համար նույն միջազգային հարթակներում բոլորովին այլ իրողություններ կան, որոնք նոր, ավելի ճկուն լուծումների հնարավորություն են ստեղծում: Հետևաբար, եթե 10 կամ 15 տարի առաջ գուցե փոխզիջումը և նույն տարածքների վերադարձը  կոնֆլիկտի կարգավորման միակ ճանապարհ էր թվում, այսօր արդեն այդպես չէ: Այդպես չէ, որովհետև փոխվել է աշխարհը, փոխվել են միջազգային գործընթացները, փոխվել են նաև մեր հիմնական հակառակորդների` Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային խաղաքարտերը: Ուստի Արցախի հարցի լուծման այսօրվա մոտեցումները բխում են այսօրվա իրողություններից: Ավելին` Հայաստանի թավշյա հեղափոխության հաղթանակը բարձարացնելու է մեր երկրի միջազգային վարկանիշը` որպես ժողովրդավար երկրի, և այդ դեպքում մենք, ի տարբերություն մեր հակառակորդ երկրի, հնարավորություն ենք ստանում բանակցային սեղանի շուրջ նստել որպես ժողովրդավար երկիր: Իսկ դա նշանակում է, որ մենք բանակցային գործընթացում ավելի ուժեղ լինելու շանս ունենք:   Հայկ Դավթյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am