Անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության. Համայնքների միության կոչը

Հայաստանի համայնքների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ներքաղաքական կոնֆլիկտի բոլոր կողմերին առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել եւ հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ: «Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տեւական եւ խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը, Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք՝ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, Հիմնվելով մեր ժողոդրվի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում ենք. - պետականության, պետության կայունության, երկրի անվտանգության եւ մեր քաղաքացիների իրավունքների ապահովման հանձնառություն եւ բարձր քաղաքական պատասխանատվություն, -անհապաղ եւ առանց նախապայմանների նստել երկխոսության, այդ մասին անհապաղ եւ համատեղ հայտարարել ՀՀ քաղաքացիներին, -բանակցությունների ողջ ընթացքում դադարեցնել քաղաքական ակցիաները, -հանդես գալ լարվածությունը թուլացնող հայտարարություններով, - առաջիկա մի քանի օրվա մեջ համատեղ մշակել եւ հանրությանը ներկայացնել ստեղծված ճգնաժամի լուծման ճանապարհային քարտեզ, որը պետք է հիմնվի իրավունքի, ՀՀ Սահմանադրության եւ ժողովրդի պահանջների վրա։ Այն պետք է ներառի, Ա) ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների փոխհամաձայնեցված ժամկետը, Բ) Մինչեւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ ժամանակավոր կառավարության ամբողջական ու փոխհամաձայնեցված կազմը։ Էմին Երիցյան Հայաստանի համայնքների միության նախագահ, Աշոտ Հայրապետյան Կապան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան Քաջարան համայնքի ղեկավար Հայտարարությանը միացող համայնքների ղեկավարների անունները շուտով կլրացվեն», - ասված է հայտարարությունում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am