ՌԴ-ին ՀՀ-ում պետք է կայունություն, ոչ թե այն, թե ով է լինելու իշխանություն․ Stratfor

«Ի՞նչ ազդեցություն կունենան հայաստանյան բողոքի գործողությունները Ռուսաստանի վրա»․ - այս հարցի պատասխանն են փորձում գտնել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները երեկ հրապարակված հոդվածում: Հեղինակները նախ և առաջ նկատում են, որ Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին շաբաթներին շփվում են թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ գրում է Ազատությունը: «Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ` թե՛ կառավարությունից և թե՛ ընդդիմությունից», - նշում են Stratfor-ի վերլուծաբանները: «Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին` փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Հայաստանյան բողոքի ակցիաների մասնակիցներին հաջողվեց հասնել վարչապետի հրաժարականին: Դա է թերևս պատճառը, որ Մոսկվան հետևում է հայաստանյան իրադարձություններին` համոզվելու համար, որ Ռուսաստանում ծավալված բողոքի գործողությունները չեն զարգանա նույնատիպ սցենարով», - նշում են Stratfor-ի վերլուծաբանները: Stratfor-ի կայքում զետեղված այս հոդվածի հեղինակները նաև նկատում են․ - «Ռուսաստանը առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար` հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա», - նշում են Stratfor-ի մասնագետները:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am