Դու հայտնի փաստաբան ես, ի՞նչ կարիք կա մերթընդմերթ խելացի երևալ. Ոստիկանության շտաբի պետը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

ՀՀ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին՝ գրելով. «Հատուկ իրավաբանական լիկբեզ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համար Իմ վաղեմի բարեկամ՝ 1. ոստիկանության ծառայողն իրավունք ունի ներկայացնելու իրավախախտում դադարեցնելու պահանջ, անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ իրավախախտումը տվյալ ծառայողի կամ պետական այլ մարմնի քննությանն է ենթակա, թե՝ ոչ: Իրավախախտումները խափանելու ոստիկանության գործառույթը սահմանփակված չէ վարույթային ենթակայությամբ: Մեկ անգամ գոնե ընթերցիր «Ոստիկանության մասին՞» ՀՀ օրենքը, որը կյանքի և առողջության համար բոլորովին անվտանգ է. 2. հիշիր, պետք կգա՝ ոստիկանական ուժ կարող է կիրառվել նաև վարչական վարույթից դուրս: Նախ՝ վարույթ սկսելը ոստիկանության համար իրավունք է, ոչ թե՝ պարտականություն: Երկրորդ՝ ակցիայի մասնակիցը պարտավոր է պահպանել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը /չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի ազատ մուտքն ու ելքը/ որի խախտումը կանխելու պարտականությունն ոստիկանության իրավասությունում է, որովհետև հիշյալ արարքը վարչական իրավախտում է նախատեսված ՎԻՎ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ մասով: Երրորդ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30 -րդ հոդվածի համաձայն Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ/ պարտադիր չէ կարատեի հնարքներ/: Ընդ որում՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ոստիկանությունը կարող է անգամ սահմանփակել իրավախախտի անձնական ազատության իրավունքը, եթե դա անհրաժեշտ է այդ անձի կողմից օրենքով իր վրա դրված պարտականության կատարումն ապահովելու համար: Քանի երկրի ոստիկանություն գիտես, որ ուժը կիրառում է նախապես վարչական վարույթ հարուցելով։ Չարժե քեզ հիշեցնել փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, քանի որ համոզված եմ, որ շատ լավ ծանոթ ես և այն խախտում ես ուղղակի դիտավորությամբ: Դու հայտնի փաստաբան ես, ի՞նչ կարիք կա մերթ ընդ մերթ խելացի երևալ, դեմոնստրատիվ խոչընդոտել ոստիկանության աշխատանքը, անձդ հակադրել օրինականությանը և շատ վատ օրինակ ծառայել։ Ամեն ինչ անցողիկ է, մասնագիտական պարտքդ՝ մնայուն»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am