Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորները ճնշել են ՀՀԿ-ականներին. քաղաքական ճգնաժամը խորանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը ևս մեկ օր պահպանելու: Երեկ խորհրդարանում 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ տապալվեց ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Օրվա սկզբում սպասվում էր՝ ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, մի քանի հոգի կողմ կքվեարկի Փաշինյանին: Սակայն օրվա վերջում իրավիճակ փոխվեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք դեմ չեն եղել Փաշինյանի օգտին քվեարկելուն, ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորներն իրենց գործընկերներին համոզել են մոտավորապես հետևյալ խոսքերով. «…այսքան տարի միասին ճանապարհ ենք անցել, չպետք է մեկ օրում եղածն ուրանալ, այլապես կստացվի Սարգսյանի հրաժարականով հիմա թիմն է քանդվում», «մենք նեղ օրվա ընկեր ենք» և այլն: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. բացի Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանից, որը կողմ էր քվեարկել ժողովրդի թեկնածուին, մյուս ՀՀԿ-ականները դեմ եղան: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի պատրաստվում նահանջել: Հանրապետության հրապարակում ԱԺ հատուկ նիստին հետևելու համար հավաքված և մոտ 10 ժամ իրեն սպասող քաղաքացիների հետ արդեն ուշ երեկոյան հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակում և այլն, ու այսպես այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե չի արձանագրվել ժողովրդի հաղթանակը: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ջնջել են սոցիալական ցանցերում իրենց էջերը. պատճառը քաղաքացիների «հարձակումներն» են եղել, երբ ամենավերջին հայհոյանքներով մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտել ՀՀԿ-ի և ՀՀԿ-ականների մասին: Սա պատասխանն էր ԱԺ նիստում նրանց քստմնելի պահվածքի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am