Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել որպես ընդդիմություն. Աշոտյան

Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, Ձեզ մոտ ստացվեց։ Երբ մի քանի շաբաթ առաջ Դուք փորձում էիք, գնում հրապարակում կանգնում էիք, այստեղ նստածներից ոչ ոք, բացի ձեր կուսակցության անդամներից, Ձեզ չէր հավատում։ Դուք ներշնչեցիք հույս, Դուք ներշնչեցիք էներգիա, ոգևորեցիք մարդկանց։ Այս 3 նախագահական ժամկետներից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության վերստեղծման պահից առ այսօր կուտակված բոլոր պետական, քաղաքական ձախողումների ու մեղքերի ծանրությունը», - հայտարարեց Արմեն Աշոտյանը։ Նա խնդրեց այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը. «Դուք ասացիք՝ «Մերժիր Սերժին», Սերժ Սարգսյանը գնաց, չուզեցիք Կարեն Կարապետյանին, նա չառաջադրվեց, մերժեցիք ՀՀԿ-ին՝ մենք որևէ թեկնածու չենք առաջադրել։ Այս հաջողությունը ձերն է, այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք, և այս դահլիճում գրեթե չկա հանրությանը հայտնի գեթ մեկ գործիչ, որ իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների ծագման մեջ։ Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ժողովրդավարությունը տոտալիտար ճնշման մեխանիզմներով չի հաստատվում, հնարավոր չէ այդպես»։ Այնուհետև դիմելով Սեյրան Սարոյանին, որն իր ելությում ասել էր, թե Աշոտյանից ինչ ըդդիմադիր գործիչ, ասաց. «Իմ սիրելի գեներալ, քո և Նիկոլի հետ պատրաստ եմ աշխատել որպես ընդդիմություն, անգամ առանց Նիկոլի եմ պատրաստ աշխատել ընդդիմություն»։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am