Էսօր որ Նիկոլը գնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մինակ ես, ո՞նց կեղնի. Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում նախ նշեց, որ  այս «կրիտիկական պահին» չի կարող չխոսել։«Կայնեք, կռիվ չկա, պիտի բարիշենք: Էս պետությունը հենց ընենց չի ստեղծվել, ոչ մեկը մեզ նվեր չի տվել: Ամեն մի քարը, ամեն մի թիզ հող գրավելու համար հարյուրավոր ընկեր ենք կորցրել, էսօր մի հատ ընենց մթնոլորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, ոնց որ աշխարհի վերջն ա: Բացի էն, որ մեղավորներ ենք ման գալիս, կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Գիտեմ, ժողովուրդը էսօր շատ մեծ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, այո՛, մարդիկ կայնան ոտի, փորձեցին իրանց քայլը անեն, քայլը կատարվավ, ասելով, որ մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով նրա արած գործը, վատը, լավը: Չկա մեկը,որ աշխատի ու սխալներ չունենա, մենք ինչո՞վ կարողացանք օգնել, եթե գիտեինք ճիշտ էթալու ուղիները, պարտավոր էինք բարձրաձայնել ու ասել, եթե գիտեինք: Էսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, եթե փորձում էիք ամեն ինչը կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, ձեզ ըլնի, աթոռն էլ, սաղ էլ ձեզ ըլնի: Փաստորեն, բանից դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա էթում արդեն, տենց չի՛ կարելի: Ես Նիկոլ Փաշինյանին շատ հարգում եմ, իրոք, Նիկոլի նման ընդդիմադիր չկա: Էսօր որ Նիկոլը գնա իշխանություն, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու, մնում եմ մինակ ես, ո՞նց կեղնի»: Երբ դահլիճից արձագանքեցին, որ Աշոտյանը կլինի ընդդիմադիր, նա հակադարձեց. «Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեններ»։ «Էսօր իրոք Նիկոլը ժողովրդին պետք է, նա ժողովրդի կողմից խոսում էր, կռիվ էր տալիս, բայց էսօր եկավ իշխանության՝ արդեն անցել է իշխանության յանից։ Այ Նիկոլ ջան, դու որ անցել ես իշխանության յանից, բա ես ո՞ւմ յանից անցնեմ, ընձի ո՞ւր ես մենակ թողնում, գնում»,- նկատեց նա։ Այնուհետև հավելեց. «Այսօր ոչ թե պետք է կրակի տակ բենզին լցնենք, սկսենք իրար նեղացնել, այլ եկեք մտածենք՝ սրա տակից ոնց ենք դուրս գալիս։ Պատկերացնո՞ւմ ես՝ ՀՀԿ-ն, որը ինչ լիդերներ է ունեցել, եկել ասում ենք՝ դու շատ վատն ես, եկեք՝ ռադ եղեք, գնացեք ձեր տները, մենք ենք լավը։ Տենց ո՞նց կլինի։ Լավ, ճիշտ ա, 100 հազար ժողովուրդ հավաքվել ա, սաղ մեր ժողովուրդն են, մեր երեխեքն են, բայց ՀՀԿ-ին 800 հազար ձեն ա տվել մեր ժողովուրդը։ Ենթադրենք, ինձ 20 հազար մարդ ձեն ա տվել, դրանից 3 հազարն էս իշխանությանը չի սիրել, հիմա հրապարակում է, էլի իմ ժողովուրդն է, ինձ սիրել է, իշխանությանը չի սիրել, բայց 17 հազարն էլ տունն են, չէ՞, բա դրա մասին չե՞նք մտածում։ Ինչի՞ են ուլտիմատումներով խոսում՝ չէ, ես էսօր պիտի դառնամ վարչապետ, ինչի՞։ Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր ենք, ինչի՞ վարչապետ, արեցիր քո գործը, լավ էլ քայլեցիր, մարդն էլ ասաց ՝ չե՞ք ուզում ինձ՝ առեք ձեր աթոռն էլ, դուք էլ։ Բայց ինչի իմեննո դու։ Օրինակ՝ ես Նիկոլի տեղը լինեի՝ կասեի՝ Սասուն ջան, Արամ ջան։ Հիմա, որ ես լինեի, ասեի՝ ինձ վարչապետ տվեք, կասեին՝ էսքան բան արեցիր, որ քեզ վարչապետ դնեն։ Նիկոլին վարչապետ էլ դնեք, էլի ընդդիմություն է, էլի ելնելու է՝ կռիվ անի։ Եկեք՝ խելացի ձևով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, որ Աստված չանի՝ այս խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն»։ Նա նկատեց. «Եթե մեկն ու մեկին թվում է, որ էն ժողովուրդը մերն են, էն միլիցեքը մեր երեխեքը չեն, ուրեմն մենք մարդ չենք։ Ում քթից էլ արյուն եկավ, ամբողջ մեղավորությունը մեր բոլորիս վրա է։ Հիմա այս կուսակցությանը ո՞նց կարելի ա փչացնել, ո՞նց կլինի տենց բան։ Ախր իրենք կուսակցություն են փչացնում, ժողովուրդ, ուզում ենք՝ սարքենք առնետավազք, եսիմ ինչ։ Աթոռակռի՞վ եք անում, դավայ, ցրեք Ազգային ժողովը, թազա սկսենք, տենանք՝ ով ինչքան ձեն կհավաքի։ Իշխանություն տանք ձեզի՝ հիմա նույն Հանրապետականի խաղերը դո՞ւք խաղաք, ասեք՝ մենք ենք իշխանությունը, մենք պիտի լցենք»։ Ըստ Սարոյանի՝  այսօր ժողովուրդն արդեն հասկացել է, որ փողը դեր չի խաղալու, ոչ էլ իշխանությունն է դեր խաղալու. «Հեն ա, իշխանություն ենք, կարո՞ւմ ենք դպրոցի դիրեկտորներին չթողնենք գան միտինգ, կամ ուսանողներին ասենք՝ մի գնացեք միտինգ։ Ի՞նչ ա անում իշխանությունը, ժողովուրդը որ կանգնեց ոտի, ով ուզում ես՝ էղի։ Բայց մենք որ ամեն ինչ տանում ենք քանդելու, սա խայտառակություն է։ Ի՞նչ պառլամենտ, ինչի՞ մասին եք խոսում, որ թողենք՝ իրար քֆուր էլ կտաք արդեն։ Մի հատ բարի ելույթ չտեսա ես։ Նիկոլին ասում են՝ գիտե՞ս քանի սնարյադ պիտի կրակես, քանի՞ տանկ ունենք․ Նիկոլը քաղաքական գործիչ է, էն էլ՝ ընդդիմադիր, շա՞տ գիտի Նիկոլը։ Փորձում ենք փչացնել, մենք էլ քաղաքական ուժ ենք, պիտի փչացնենք, բայց ըտե՞նց։ էնքան էդ հարցը տվիք, Սասունը հելավ, կադղավ, դուրս եկավ զալից։ Քանի՞ անգամ նույն հարցը կարելի ա տալ։ Դրա համար եկեք հանդուրժող լինենք, ժողովուրդն ու իշխանությունն ամեն ինչ հասկացան։ Ինչ պետք էր, որ Նիկոլն ապացուցի էս երկրում, ապացուցեց, հիմա մեզ պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք»։  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am