«Ոնց-որ ռուսներին տղա՞ եք կանչում, չեմ հասկանում». Արարատ Զուրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Պարոնայք հանրապետականներ, տա Աստված, որ ձեր միասնականությունը պահեք, խորը կասկածում եմ, ասեմ ՝ ինչու Կարինե ջան, էդ էլ եմ տեսել, էդ միասնականություն պահելը, տեսել եմ՝ ոնց են մարդիկ թիմից առանձին բանակցել ու փախել: Հայաստանում ապրել ենք, չէ՞, ու տեսել ենք, այստեղ մարդիկ կան, որ բուռն ՀՀԿ-ական են, բայց հլը ՀՀՇ-ի տոմսը հետեւում պահում են»,- Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկման շուրջ իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ըստ նրա՝ այս լարվածության մթնոլորտը պետք է իջնի: «Այդ լարվածությունը չի իջնի նման բովանդակությամբ ելույթների ժամանակ: Պարոնայք ՀՀԿ-ականներ, մենք բոլորս էլ մտահոգ ենք մեր երկրի համար, թե՛ Նիկոլը, թե՛ հրապարակում կանգնած ժողովուրդը եւ այստեղ բոլորս, բայց մտահոգության տարբեր տեսակ կա: Ինձ մտահոգեց, որ դուք ռուսներին տղա եք կանչու՞մ: Ուզում եք ասել, որ Նիկոլը հակառուսական է, ռուսներ դրա վրա ուշադրություն դարձրեք: Այս ինչ եք անու՞մ, սրանով դուք նպաստու՞մ եք, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ լինեն: Սա է ձեր հայրենասիրությո՞ւնը, թե՞ մտածում եք, որ այդ ձեւով են հայրենասիրություն խաղացնում: Տենց չեն խաղացնում տղե՛ք, ուզու՞մ եք տղա կանչե՞ք ու ասում եք՝ նայեք, այստեղ մարդիկ ենք, ովքեր ձեզ դեմ են, պայքարենք իրանց դեմ, մենք չենք կարողանում: Այս ձեւը ճիշտ չէ: Ձեր ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ընդունեց, որ ինքը սխալ է, Նիկոլը՝ ճիշտ»,- ասաց Զուրաբյանը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am