Ժողովու՛րդ, ուշադի՛ր եղեք՝ ովքեր են միացել ձեր ջինջ ու լավագույն նպատակներով մղվող շարժմանը. Կարեն Բեքարյան

ԱԺ քննարկումների ժամանակ արձանագրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը նշեց, որ անհրաժեշտ է տեսնել հանրահավաքի երկրորդ կողմը ևս: «Բայց, արդյոք, մենք չենք տեսնում հարցի երկրորդ կողմը։ Այս օրերին մեզնից ո՞վ չի ունեցել առիթ սոցցաներում հետևելու տարաբնույթ գրառումներին: Սարսափելի վիճակ է տիրում: Ատելության և թշնամանքի այնպիսի սերմանում է տեղի ունենում, որ որքան ուզում ես մակերեսի վրա բեր սերն ու համերաշխությունը, դու նա էլ ունես: Մենք զգում ենք, որ հերթական անգամ ուզում ենք ջրբաժան գիծ գծել, ինչ-որ սև ու ստիպտակներով շարժվել։ Դուրս է գալիս, որ Հանրապետականն այս աշխարհի ամենաչար ուժն է, գամվել է է իր աթոռներին: Ամեն ինչ այդքան պա՞րզ է ու պարզունա՞կ: Նորից դիմում եմ մեր երիտասարդությանը և հանրապետության հրապարակում կամ այլ վայրերում հավաքվածներին։ Ժողովուրդ, այստեղի ելույթներին ուշադիր եղեք, ովքեր են միացել ձեր ջինջ ու լավագույն նպատակներով մղվող շարժմանը: Այսօր ովքե՞ր են խոսում ընտրակաշառքի մասին: Ովքե՞ր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին: Մի ակնթարթում բոլորը մաքրվեցի՞ն։ Բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք. այստեղ կա միայն Հանրապետականի խնդիր՞ը։ Շուրջներդ նայեք՝  ինչ տիպի նպատակներով, ինչ-տիպի զանգված կա ընդհանուր հավաքվածների մեջ: Վերջիվերջո աշխարհում ցանկացած հեղափոխություն կամ հեղափոխության փորձի ժամանակ, իրոք, եղել են մարդիկ ովքեր հավատացել են ջահը ձեռքներին տարել են, բայց պղտոր ջրում ձուկ որսացողները հաղթանակի ողջ դափնիները գողացել են, գողացել են ամենալկտի ձևերով, ինչպես այսօր ամենալկտի ձևերով, տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ հողը տակից գնում է, ժամերի րոպեների տարբերությամբ միանում են ձեզ: Նայե՛ք ՝ երբ են միացել, երբ զգացողություն է եղել որ ուժերի տարաբաշխումը շեղվեց։ Եվ  այդ շարժման մաքրությունը դրա՞ն է տանելու։ Մենք խոսում ենք սիրո ու համերաշխության մասին և դրա ներքո այսօր օգտագործում ենք արտահայտություն «ցունամին կգա»: «Ցունամին»  ո՞ւմ  վրա է գալու՝ թշնամու վրա՞: Մեր սիրո ու համերաշխության շարժման, սիրո զարթոնքի գործիքնե՞րն են»,- իր ելույթում նշեց Կարեն Բեքարյանը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am