«Դա շատ կարևոր տեղեկատվություն է այս պահին». Ֆարմանյանը՝ Փաշինյանին

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է բռունցքված, համախմբված հայ ժողովրդի միասնական դիմակայությանը, այդտեղ չի գործելու քաղաքական որևէ բաժանում, որևէ հայացքների տարբերություն, և սա մեր հակառակորդը պետք է ականջին օղ անի և շատ լավ իմանա»: Այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա շեշտեց, որ Հայաստանի և Արցախի սահմաններին հակառակորդի կողմից արկածախնդիր գործողությունների ժամանակ ՀՀ-ում չի լինելու որևէ քաղաքական հայացքների տարբերություն: «Սա պետք մեր հակառակորդն ականջին օղ անի և լավ իմանա»,- շարունակեց Ֆարմանյանը: Ֆարմանյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու խոսել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Շտաբի պետ Մովսես Հակոբյանի, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ու շտաբի պետի հետ, տեղեկանալ այս պահին առկա ռազմաքաղաքկան իրավիճակի մասին և եզրափակիչ ելույթում զեկուցել. «Դա շատ կարևոր տեղեկատվություն է այս պահին»։ Փաշինյանը հայտարարեց, որ 100%-ով պաշտպանում է պատգամավորի նախաբանում հնչած միտքը, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող. «Որևէ կասկած չի կարող լինել, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում միասնական են, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համոզվելու գայթակղություն թույլ տա ինքն իրեն»։  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am