ՀՀԿ-ն քիչ անց կկայացնի պատմական որոշումը

Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստը «կոտորածն անգութն» է հիշեցնում։ Բարիկադների մի կողմում ՀՀԿ-ականներն են, որոնք ճիգեր չեն խնայում Նիկոլ Փաշինյանին սեւացնելու եւ անվանարկելու ուղղությամբ, մյուս կողմում Նիկոլ Փաշինյանն է, որն ի տարբերություն ՀՀԿ-ի հետ երեկ ունեցած հանդիպման, այսօր բավական ագրեսիվ է դարձել ու աջուձախ բոլորին իրենց տեղն է ցույց տալիս։ ՀՀԿ-ն ասպարեզ է հանել բոլոր գործիքները՝ հրձիգներից, մինչև ծանր հրետանի, կիրառում է բոլոր մեթոդները՝ ճշգրիտ լուրերով եւ ապատեղեկատվություններով սեւացնելով վարչապետի թեկնածուին։ Հանուն արդարության նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը բավական թույլ էր, երեւում էր, որ Սերժ Սարգսյանի պես նա չէր պատրաստվել, ոլորտային անդրադարձներ տեղի չունեցավ։ Փաշինյանին հարցեր տալու համար հերթագրվեց 26 պատգամավոր, մեծ մասը ՀՀԿ-ից, սակայն պատգամավորներից շատերի հարցերը ցույց են տալիս, թե որքան են ՀՀԿ-ականները կտրված իրականությունից։ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրեց այս օրերին սոցցանցերում տարածված իր նախկին «հոդվածներից» մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»: Փաշինյանը արձագանքեց, որ արդեն 5 տարի է, սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ: Եթե իմ գործունեությունը կարող է մեկը ներկայացնել՝ որպես ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին լուրջ հիասթափություն է սպասվում: Կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիաների տարածումը»: Նա ասաց, որ ՀՀԿ որոշ շրջանակներ իրեն վերագրում են ԼՂՀ հարցի հետ կապված սուտ հայտարարություններ, հատուկ ալգորիթմերով դա տարածում են ԼՂՀ բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանակներում եւ դա արվում է ազգային զարթոնքը կասեցնելու եւ թշնամանք հարուցելու համար: Փաշինյանն ասաց, որ ինքն էլ ջոկատ է հավաքել, մարտական հերթապահություն է արել. «Քնել եմ վրաններում, փորել եմ խրամատներ եւ ավտոմատով պաշտպանել եմ իմ հայրենիքի՝ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունը: Եվ եթե որեւէ մեկը կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, ինքը կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»: ՀՀԿ պատգմավոր Կարեն Ավագյանն էլ Փաշինյանին մեղադրեց բարոյական տաբուները ոտնահարելու եւ Հայաստանի միջազգային վարկը վնասելու մեջ։ Ավագյանը հարցրեց՝ ապրիլի 21-25-ը արտերկրում ձեր որոշ կողմնակիցներ դեսպանատների առջեւ ցույցեր են իրականացրել, որոշ դեպքերում ներխուժումով, որը արժանացել է ոստիկանների խոչընդոտմանը: Նա կարծում է՝ ակնհայտ է, որ այս ամենը մեծապես հարվածել է մեր բոլորիս պետության հեղինակությանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պետությունն են ներկայացնում, ոչ թե իշխանություններին: Նա նաեւ հարցրեց՝ դուք պատրաստ էիք անգամ համազգային սգո օրը Ծիծեռնակաբերդը ձեր քաղաքական նպատակների համար օգտագործել՝ ըստ մամուլի հրապարակումների: Փաշինյանը պատասխանեց, որ ըստ նախատեսված պլանի, ապրիլի 24-ին պետք է ինքը լիներ կալանավայրում, ապրիլի 23-ին են իրեն ազատ արձակել, իսկ 24-ին իրականացրել է ոչ քաղաքական բնույթի ավանդական երթ։ Կարինե Աճեմյանն էլ Նիկոլ Փաշինյանին կերցրեց, որ մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում այս պաթոսից վերանալով նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները: Նա նաեւ հարցրեց՝ «Իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չի՞, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղհասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություն գրանցել»: Փաշինյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ի անդամակցումը արդեն իրողություն է եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի են հիմա կտրուկ շրջադարձները: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նա ասաց. «Այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետեւ անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել հարյուրավոր քաղաքացիներ, եւ թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ «պադյեզդներում» չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել: Որեւէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնի որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների շնորհիվ, մեր ընտանիքին, երեխաներին զրկանքների ենթարկելու հաշվին»: Նախկին ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանն էլ պարսավեց, թե անչափահասների են դուրս բերել պայքարի, սակայն ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց այն դպրոցականներին, որոնք տարիներ առաջ ՀՀԿ քարոզարշավին այրվածքներ ստացան Կարեն Ավագյանի փուչիկների պատճառով։ Ինչեւէ, մինչ այս պահը ՀՀԿ-ում անորոշություն է, դեռ չգիտեն ինչպես են քվեարկելու, 16,30 խմբակցության նիստ է հրավիրվելու եւ կայացնելու պատմական որոշումը։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել պարեկները Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին Այ կապիտուլյանտ ոչնչությու՛ն, քեզ կոնկրետ հարց են տալիս․ Գագիկ Համբարյան (video) Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Խիստ հատկանշական է դառնում, որ Նահանգներում Հայաստանի նոր դեսպանի գործունեության մասին առաջին հաղորդագրությունը փաստորեն կրոնական կայքի համահիմնադրի հետ հանդիպման մասին է. Հակոբ Բադալյան Ռուբինյանը բարկացավ. «Մեր բոլոր գերիները պիտի վերադառնան, դատավարություններն էլ շինծու են» (video) Դուք չեք տեսե՞լ՝ Փաշինյանն ԱԱԾ–ին ինչպես է հաթաթա տալիս․ Արծվիկ Մինասյան (video) Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները Հաաա՜՜՜՜յ-հարա՜՜՜՜յ, եկեք հասեք, հանցագործներ են․ Էլինար Վարդանյանը՝ կոնկրետ փաստերով (video) Բազմահազարանոց ուսանողական լսարանի առջև սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը` Թրամփի մտերմագույն մարդը. Գոհար Վեզիրյան ԱՄՆ-ում երկու ահասարսուռ դեպքեր են տեղի ունեցել. Հովհաննես Ավետիսյան Լրջացե՛ք մի հատ․ մարդկանց ասում եք՝ տեռորիստ, էս, էն․ Գառնիկ Դանիելյան (video) Համաշխարհային պարտքային ճգնաժամն ու Հայաստանի վտանգավոր եզրագիծը Մի՛ ոգևորվեք․․․ ասում էիք՝ Բագրատ Սրբազանը ուզել ա մարդ գյուլել, բայց ի՞նչ պարզվեց․Վարդանյանը՝ ՔՊ–ին (video) Պարոն Ռուբինյա՛ն, էս ի՞նչ տռավմաների մեջ եմ ձեզ գցել․ Աննա Գրիգորյան (video) Ինչպիսի՜ անթերի… ինքնաբնութագիր Տիգրան Ուլուբաբյանի գործով երեք անձի մասով ավարտվել է նախաքննությունը Քաղաքային իշխանության կողմից կնքված պայմանագրերի հերթական խախտումը 5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով․ թյուրքագետ Դուք խոսելու տեղ չունեք․ ինչպես Նիկոլը ջախջախվեց․․․ (video) ՇՎՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որը մեծացնելու է մեր անվտանգային խնդիրները Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ Պահնորդական ընկերությունները հաշվետվություն կներկայացնեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am