Զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով. Փաշինյանը՝ Սաղաթելյանին

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրան վերագրվող մի հայտարարություն. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշի»։ Պատգամավորը փորձեց հասկանալ՝ արդյոք այսօր ևս վարչապետի թեկնածուն նույն կարծիքի է։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը իր լուսանկարով սոցիալական ցանցերում տարածվում է արդեն հինգ տարի ու ավելին, նշվում է, որ այդ միտքը գրել է «Հայկական ժամանակի» կոնկրետ օրվա, կոնկրետ հոդվածում։ «Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրվա համարի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Ցավում եմ, որ սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով մի՞թե չեք նկատել այդ հոդվածի լուսապատճենը։ Եվ հիմա եկել եք Ազգային ժողովի նիստում զբաղված եք դեզինֆորմացիա տարածելով։ Եթե այդպես է, ուրեմն դուք ու ձեր թիմը կարող է կապ ունենալ այդ դեզինֆորմացիայի տարածման հետ։ Եթե դուք կամ որևէ մեկը մեր գործունեությունը ներկայացնի ազգային, պետական շահերին հակասող, ես ասում եմ, որ շատ լուրջ հիասթափություն է սպասվում», -արձագանքեց վարչապետի թեկնածուն։
Ի պատասխան՝ Արման Սաղաթելյանն ասաց, որ իր կարծիքով, ապագայում կարող են մասնագիտական քննարկում ունենալ այս օրերին ու ընդհանրապես, տարածվող ապատեղեկատվության, քարոզչամիջոցների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման մասին։
«Իմ հարցը որևէ ենթատեքստ չուներ և փորձում էի հասկանալ իրականությունը», - հստակեցրեց Սաղաթելյանը։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am