Ֆեյսբուքյան օգտատիրոջ խնդրանքը Հենրիխ Մխիթարյանին

Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով:«Հայաստանում Հենրիխ Մխիթարյանին սիրում են բոլորը։ Անկախ նրանից՝ ֆուտբոլի սիրահար ես դու, թե ոչ, միևնույն է, հպարտանում ու հիանում ես նրանով։ Եվ խոսքը միայն Հենրիխի ֆուտբոլային տաղանդի մասին չէ, նա մարդկանց սրտերը գրավում է նաև իր տեսակով, իր մարդ տեսակով: Դե իսկ թե ինչպես են նրան ընդունում երեխաները… Պատկերը մեզ համար առավել ամբողջական դարձավ միայն վերջերս, երբ ընկերներով այցելել էինք լուրջ առողջական խնդիրներ ունեցող 13-ամյա Կառլենին։ Այն հարցին, թե ինչ երազանք ունի Կառլենը, Թրիչեր Քոլինզի համախտանիշով հիվանդ փոքրիկն անմիջապես պատասխանեց. «Երազում եմ հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, նրա հետ ֆուտբոլ խաղալ»:Թեև մենք որևէ բան չխոստացանք մեր կրտսեր ընկերոջն ու նրա ծնողներին՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, բայց,այնուամենայնիվ, որոշեցինք փորձել, ինչու ոչ, իսկ գուցե ստացվի։ Մեզ հաջողվեց գտնել ֆուտբոլիստի մոր՝ տիկին Մարինայի հեռախոսահամարը, սակայն այդպես էլ չկարողացանք կապ հաստատել նրա հետ։ Հենրիխի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորներին նամակ գրել չկարողացանք, դե իսկ էջում որևէ գրառում անելն անօգուտ է, քանի որ ամեն օր հազարավոր մարդիկ տարատեսակ գրառումներ են կատարում։ Արդյունքում ստացանք Կառլենի մոր՝ տիկին Աղավնու թույլտվությունն ու որոշեցինք հարցը հանրային դարձնել՝ փոքրիկի երազանքն իրականացնելու համար օգտագործելով համացանցը։ Ի դեպ, նման երազանք ունի ոչ միայն Կառլենը, վերջին օրերին առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ մեզ հետ զրույցում իրենց ցանկությունն են հայտնել տեսնել ֆուտբոլիստին։Հիշում եք չէ՞ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի աֆղանստանցի փոքրՍ կ երկրպագուին, որը պոլիէթիլենային տոպրակից արգենտինացի ֆուտբոլիստի անվամբ մարզաշապիկ էր պատրաստել։ Համացանցի շնորհիվ էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իմացավ այդ մասին և իր ինքնագրով մարզաշապիկը նվիրեց նրան։Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 25-ին Երևանում կայանալու է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը՝ պարզ է դառնում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով վերադառնալու է հայրենիք։ Ուստի հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կդառնա Հենրիխի համար, որին խնդրում ենք Երևանում գտնվելու օրերին կես ժամ տրամադրել և իրականություն դարձնել Կառլ ենի և ընկերների երազանքը։ Բոլորին կոչ ենք անում ակտիվ մասնակցել այս նախաձեռնությանը։ Միայն ձեր աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի կապ հաստատել Հենրիխի կամ նրա մերձավորներից որևէ մեկի հետ»,- ասված է հայտարարության մեջ»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am