ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելութում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է մուկն ու կատու խաղալ ու չի հատարարել ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու մասին: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով հանդուրժողականության, համերաշխության գաղափարաբանությունից, մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սարգսյանի ու ՀՀԿ-ի արժանապատիվ հեռացման համար, բայց նրանք դա ընկալում են որպես թուլություն: Երեկ, ըստ լուրերի, Սարգսյանն ու Քոչարյանն սկսել են ճնշումներ գործադրել Աժ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ սպառնալով որևէ կերպ չքվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:Պարոնայք, չեք հասկանում ՀՀ-ում ստեղծված վիճակը; Ուզում եմ ուղիղ զգուշացնել, որ շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու փորձերը կարող են բերել անցանկալի հետևանքների: Սթափվեք, քանի ուշ չէ»:
«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն:Մեզ համար կենսական է Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը», - ասաց Փաշինյանը:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին նոր լիցք է պետք հաղորդել:
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը