Լուրեր կային՝ հարցազրույցում Քոչարյանը կոչ էր արել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին առաջադրել

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ հեռուստաալիքին: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց է տվել, սակայն դեպքերն այնքան արագ են զարգացել, որ մինչ հեռարձակվելը այն արդեն ժամանակավրեպ է դարձել, հետևաբար՝ ամբողջական հարցազրույցը չի հրապարակվել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց մեր տեղեկությունները: Նա նշեց, որ հարցազրույցը գրվել է ուրբաթ առավոտյան, և եթե իրենց նախապես ասեին, որ դա ցույց են տալու կիրակի, գուցե չհամաձայնեին: Իսկ այդ ընթացքում ՀՀԿ-ն հասցրեց մտքափոխվել և հայտարարել, թե վարչապետի թեկնածու չի առաջադրում, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ սատարելու է ժողովրդի թեկնածուին: «Շաբաթ երեկոյան, երբ քննարկում էինք НТВ-ի մեր գործընկերների հետ, հասկացանք, որ ամբողջ հարցազրույցը դնելու իմաստը չկա․ կա՛մ պետք է գրեինք, որ այն հին է, սակայն դա ոչ մեկիս էլ պետք չէր, կա՛մ էլ կեսը տայինք: Եկանք ընդհանուր համաձայնության՝ իրենք իրենց ճաշակով ինչ-որ հատված կտրել տվել էին»,- ասաց Վ. Սողոմոնյանը: Մեզ նաև լուրեր էին հասել, թե այդ հարցազրույցում Քոչարյանը կոչ էր արել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին առաջադրել: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նման բան չի հիշում, ամբողջ հարցազրույցն իրավիճակի վերլուծություն է, ու Քոչարյանը նշել է․ «Ես չեմ կարծում, որ ես պետք է անուններ տամ»: Ի դեպ, նա նշեց նաև, որ առաջիկայում նոր հարցազրույցով են հանդես գալու, թե ում կտան հարցազրույց և երբ, դեռ հայտնի չէ։ Առաջարկներ ունեն թե՛ հայաստանյան, թե՛ մերձ և հեռու արտասահմանյան լրատվամիջոցներից»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am