Սամվել Բալասանյանը ունեցվածքը գաղտնի է պահում

Ժողովուրդ օրաթերթը գրում է.«Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողով ներկա­յացրել է տարեկան հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Բալասանյանն անցած տարեվերջի դրությամբ ուներ 2.2 մլն դրամ և 12 հազար 100 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 296 հազար դրամ, և մոտ 13 հազար դրամ կենսաթոշակը: Մինչդեռ 2016 թվա­կանին պաշտոնը ստանձնելու հայտարա­րագրում գյումրեցի քաղաքապետը նշել է, որ ունի արտադրական և հասարակա­կան նշանակության մեկական շինություն, երեք հատ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ շինություն: Իսկ ահա 2012 թվականին պաշտոնը ստանձնելու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ Սամվել Բալասանյանն ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք և մեկ «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա: Հավանաբար, քաղաքապետը տարիների ընթացքում վաճառել է ունեցած միակ ավտոմեքենան՝ «Մոսկվիչը»: Բալասանյանի տիկնոջ՝ Ռենատա Գևորգյանի դրամական միջոցներն անցած տարում է կազմել են 300 հազար դրամ և 1500 դոլար: Բացի այս, քաղաքապետի տիկինը նախորդ տարի եկամուտ չի ունեցել: Նշենք, որ քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում նշված չէ գարեջրի երկու գործարանների մասին: Չէ՞ որ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am