ԵՊՀ-ում 38 տարվա դեկանը հրաժարվել է պաշտոնից, որ նորից առաջադրվի

Հրապարակը գրում է. «Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցում բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի առողջանում, նա շարունակում է իր վերահսկողության տակ պահել ցանկացած գործընթաց՝ ուսխորհուրդների ձևավորումից մինչև դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրություն: Երիտասարդ կադրերը շարունակում են տառապել պրոֆե­սորադասախոսական կազմի գրեթե զառամյալ, իրենց դարն ապրած, բարոյապես ու ֆիզիկապես մաշված բյուրոկրատների ձեռքը: Բուհական կրթության մասին օրենքն էլ են փոխում, որ դեկանների ու մյուս պաշտոնյաների երիտասար­դացման հարցը լուծեն, բայց էլի նույն «հնամաշ» ու ծերունական վի­ճակն է մայր բուհում: 70-80 տարե­կան դեկաններն ամեն գնով ուզում են մինչև կյանքի վերջը կառչած մնալ իրենց պաշտոններից, որոնք զբաղեցնում են 20, 30, 40 տարի շարունակ: Ու դրան հաջողությամբ նպաստում է իր աթոռին ոչ պա­կաս ամուր կառչած ռեկտոր Արամ Սիմոնյանը: Երեկ, օրինակ, տեղի էր ունենում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկա­նի ընտրությունը: Ու նորից դեկան է ընտրվել 38 տարի այս ֆակուլտե­տը ղեկավարած 78-ամյա Մարատ Գրիգորյանը: Սա տեղի է ունեցել բավականին զավեշտալի մի պրոցե­սի հետևանքով. Գրիգորյանը մեկ ամիս առաջ հրաժարական է տվել դեկանի պաշտոնից, որ մեկ ամիս անց, երբ հայտարարվի նոր դեկա­նի ընտրություն, նորից առաջադրի իր թեկնածությունը: Սա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի մինչև օրենքի փոփոխությունը, երբ դեկան կարող են դառնալ առավելագույնը 65 տարին լրացածները, նա ևս 5 տարով ամրագրած լինի իր պաշտոնը: Սրան իր հրահանգներով նպաս­տել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն այս տարիներին մշտապես աջակցել է Գրիգորյանին՝ արգելելով երբևէ նրա դեմ որևէ թեկնածություն առաջադրել: Երեկվա ընտրություն­ներին Մարատ Գրիգորյանի միակ մրցակիցը եղել է նույն ֆակուլտե­տի պրոֆեսոր, ինքնաառաջադրված Մաքսիմ Մանասյանը, ում պայմա­նագիրը երկու ամիս առաջ Արամ Սի­մոնյանը հրաժարվել է երկարաձգել: Մանասյանը, սակայն, կեսից թողել դուրս է եկել, քանի որ գիտխորհր­դի անդամները նրան ժամանակ չեն տրամադրել՝ ներկայացնելու իր ծրագիրը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am