ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ-ն փորձում է տապալել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությունը. Փաշինյան

«ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժողով է արել եւ որոշել՝ տապալել վարչապետի վաղվա ընտրությունները:  ՀՀԿ-ն փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը եւ կոչ արեց՝ վաղ առավոտից հարյուր հազարներով գալ Հանրապետության հրապարակ, պայքարել ձեռք բերված հաղթանակի համար:  Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտնում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ ԱԺ-ում՝ իմ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում: Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ քիչ առաջ՝ գիշերային ժողովի ընթացքում,  ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ժողովրդի թեկնածուն քննարկումների արդյունքում վարչապետ չընտրվի: Ես կոչ եմ անում, որ դուք վաղը հարյուր հազարներով գաք եւ հավաքվեք Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը եւ աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի պլանը: Պլանի էությունը վարչապետի վաղվա ընտրության ձախողումն է եւ փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը: Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով մենք կկարողանանք այս սցենարի առաջն առնել: Պարզապես կոչ եմ անում՝ վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում եւ նրանց հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի՝ ԱԺ-ի վաղվա նիստում: Մենք 11:00-ին էին որոշել հավաքվել, բայց եթե ավելի շուտ տեղի ունենա, չի խանգարի: Կարեւոր է, որ վաղը հարյուր հազարավոր քաղաքացիներ ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը»,- ֆեյսբուքի իր էջի միջոցով  տեղեկացրեց համաժողովրդական շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am