Էս շարժը ամեն ինչի վրա ազդել է. Սամվել Ալեքսանյանը՝ Սիթիների դեմ սկսված բոյկոտի մասին

Թավշյա հեղափոխությունից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում բոյկոտի կոչեր են հնչում, որպեսզի այլեւս գնումներ չարվեն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթի» եւ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ» սուպերմարկետներից: ՀԺ-ն Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զգում է, որ իր սուպերմարկետների ցանցերից գնումներ քիչ են կատարվում: - Պարոն Ալեքսանյան, ֆեյսբուքում որոշ օգտատերեր կոչեր են հնչեցնում, որ պետք է բոյկոտել եւ «Երեւան Սիթիից» գնումներ չկատարել: Տեղյա՞կ եք: - Դուք տեղյա՞կ եք: - Այո, ֆեյսբուքից: Ես ֆեյսբուք չեմ կարդում, չգիտեմ: - Եվ կա տեղեկություն, որ ձեր սուպերմարկետներում այնքան ժամանակ աշխատավարձ չեք վճարելու, մինչեւ այս սկանդալը չավարտվի: Ճի՞շտ է: Ո՞վ է ասում: Նման բան չկա: Մի հոգի մարդ կա՞, որ գա, ասի նման բան կա: - Իսկ ի՞նչ եք անելու, որ սուպերմարկետների ցանցն այդ բոյկոտից զերծ մնա: - Ես քեզանից եմ լսում, որ նման բան կա, ես խաբար չեմ: - Այսինքն, վնասո՞վ չեք աշխատում: Հիմա սաղ բիզնեսն է բան եղած, ոչ միայն սուպերմարկետը: Այս վիճակին սաղ բիզնեսն էլ անկում է ապրում: - Այսինքն, ինչ բոյկոտի շարժումը սկսվեց՝ անկու՞մ է ապրում, զգու՞մ եք: Այո, զգում ենք, անկում է ապրում: Ես տարբեր բնագավառի մարդկանց հետ եմ խոսում, որ սուպերմարկետի հետ կապ չունեն, բայց էլի ասում են, որ բիզնեսի վիճակը վատ է: Էս շարժը ամեն ինչի վրա ազդել է:  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am