Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ասածները հիմք ընդունենք. Էդուարդ Շարմազանով (video)

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գալ, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք չէ դուրս գալ»: Հնարավո՞ր է՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում բազմաթիվ լինեն հարցերը, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քայլերը տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

 «Ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական գործիչներ և պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ։ Եվ կարծում եմ, որ ցանկացած քաղաքական և պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի ազգային շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի:Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, ինքը դեմ է քվեարկել դրան՝ պատճառաբանելով, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։
Պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ՝ երկրի ազգային շահերով։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը,   հնարավորություն չի լինում ԵԱՏՄ գործընկերների հետ ուղիղ քննարկել առկա խնդիրները, և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, որ հարցերը լսելի ձևով բարձրաձայնվեն, իսկ որպես իշխանություն՝ հնարավորություն կա բոլոր այդ հարցերն ըստ առաջնահերթությունների՝ քննարկել գործընկերների հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում,ասաց Փաշինյանը և կրկնեց   կրկնեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու, սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում չկան խնդիրներ, բայց իրենք այդ խնդիրները կքննարկեն գործընկերության մթնոլորտում։ «Ազնիվ ենք խոսում՝ չհամոզեցիք»,- հայտարարեց Է.Շարմազանովը՝ հիմնավորելով, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը չպետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության, և ինքն այն կարծիքին չէ, որ, եթե ընդդիմություն ես, կարող ես ունենալ մի դիրքորոշում, իսկ իշխանություն դառնալու դեպքում՝ առաջնորդվես միայն պետական շահով։ Է.Շարմազանովը նշեց, որ ցանկացած գործչի արտաքին և ներքին քաղաքական ծրագրային պլատֆորմը պետք է հստակ լինի, կախված չլինի իշխանություն կամ ընդդիմություն լինելուց։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am