«Նիկոլ Փաշինյանը դեռ 2 ամիս անելիք ունի ուսապարկով». Կարինե Խոդիկյան

« Ինչպես պաշտոնապես հայտարարել է ՀՀԿ-ն, վարչապետի թեկնածու չի առաջադրելու, բայց ամեն ինչ դեռ առջևում է՝ կտեսնենք, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն վաղը՝ վարչապետի ընտրությունների ընթացքում: Եթե փորձեմ բանաձևել, ապա պետք է ասեմ՝ շատ կարևոր ճակատամարտում բացարձակ հաղթանակ ենք կրել, բայց պատերազմը դեռ շարունակվում է»,-Հայելի ակումբում հրավիրված քննարկմանը նման հայտարարություն արեց  արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Շարժման ընթացքը հրապարակից աստիճանաբար տեղափոխվում է խորհրդարան, այսինքն՝ ինստիտուցիոնար դաշտ: Ահա այստեղ է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա համախոհների մերձավոր շրջանակը պետք է նախանշեն և տեսնեն այն բոլոր վտանգները, որ պարունակում է իր մեջ խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը: Որքան հասկանալի է՝ հանրապետականները չեն զիջելու և մինչև վերջ մնալու են ինչ-որ բան կորզելու ձգտումով: Փոխարենը, ինչպես հուշում է համաշխարհային պրակտիկան, նրանք իրենց առաջնորդի հրաժարականից հետո պարտավոր էին ողջ կազմով վայր դնել իրենց լիազորությունները, հայտարարեին իրենց ընդդիմադիր ուժ և հեռանային դաշտից: Այնինչ, այն, ինչ անում է ՀՀԿ-ն, ոչ այլ ինչ է, քան էժանագին առևտուր: Նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ այս երկրում ամեն ինչ է փոխվել՝ և՛ ժամանակը, և՛ մարդիկ, և՛ մարդկանց համբերությունը: Սակայն, ըստ Կարինե Խոդիկյանի, Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ ամեն ինչ չի ավարտվի, որովհետև ամեն դեպքում հանրապետականները մեծամասնություն են կազմում և վարչապետի ցանկացած որոշում հանդիպելու է դիմադրության։ Սա նյարդերի, ֆինանսների, իշխանության պատերազմ է։ «ՀՀԿ-ն իր պայքարը պետք է շարունակեր ընդդիմադիր դաշտում։ Դա կլիներ բարոյական։ Հեղափոխությունը մտնում է ինստիտուցիոնալ դաշտ, և քանի որ Ընտրական օրենսգիրքը գրված է եղել ՀՀԿ-ի համար, ապա այստեղ արդեն խութեր են առաջանալու»։ Կարինե Խոդիկյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անգամ եթե կոստյում հագնի և սափրվի, դեռ 2 ամիս անելիք ունի ուսապարկով։  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am