Ես չէի շտապի եզրակացնել, որ ԱԺ-ում ընդդիմություն չի լինելու. Փաշինյան

«Եթե կայուն մեծամասնությունը ձեզ ձայն չտա, դուք չեք դառնա վարչապետ:  Այս օրերին դուք բավականին ցեխ շպրտեցիք կայուն մեծամասնության վրա: Եթե ընդունենք, որ կայուն մեծամասնությունը ձեզ ձայն է տալիս, դուք աշխատելու եք մի ԱԺ-ի հետ, որը չունի ընդդիմություն: Առանց ընդդիմության ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել»,-ԱԺ-ում ՀՀԿ նիստում դիմելով վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավա Նիկոլ Փաշինյանին, նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Ես չէի շտապի եզրակացնել, որ աշխատելու եմ մի խորհրդարանի հետ, որտեղ չկա ընդդիմություն: Կապրենք, կտեսնենք, կա ընդդիմություն, թե չկա»,-պատասխանեց Փաշինյանը: «Դուք ասացիք, որ ագրեսիվ հարաբերությունների պայմաններում խաղաղություն լինել չի կարող: Ուզում եմ ասել, որ սոցիալական ցանցերում ձեր կողմնակիցների մի խմբի կողմից եղավ ագրեսիվ պահվածք, որի վերաբերյալ դուք կարծիք չարտահայտեցիք: Որոշ ժամանակ հետո նույն բառապաշարով ձեզ են հակադարձելու»,-հնչեց Մարգարիտ Եսայանի հաջորդ հարցը: Փաշինյանը նախ հիշեցրեց, որ չի եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու. «Ես եկել եմ, որ արձանագրենք քաղաքական իրավիճակը եւ գտնենք լուծում: Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, մենք ասել ենք, որ մեր շարժումը ոչ բռնի շարժում է, մենք չենք քաջալերել որեւէ ագրեսիվություն, կոչ ենք արել մեր կողմնակիցներին լինել մաքսիմալ հանդուրժող ու զուսպ: Հայհոյախոսությունը չի կարող ողջունվել մեր կողմից»: Հարցին, թե երբ սկսեց շարժումը, մտածո՞ւմ էր վարչապետ դառնալու մասին, Փաշինյանն արձագանքեց. «Ես շարժումն սկսելով ինձ հաշիվ եմ տվել որ կրում եմ որոշակի պատասխանատվություն եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն՝ անկախ նրանից դա կլինի քրեական պատասխանատվություն, թե ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու պատասխանատվություն»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am