Պետք է այնպես գործենք, որ հոնքը սարքելու տեղն աչքը չհանենք.Փաշինյանը՝Միհրան Հակոբյանին

Ամիսներ առաջ դուք դեմ եք  եղել «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությանը և արդյո՞ք այս ընթացքում կարծիքը փոխվել է.նման հարց ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղեց  իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: «Քննարկումների ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես պետք է շարունակել բարեփոխումները բանակում և Զինված ուժերում: Կային գաղափարներ, և կշարունակենք այդ գաղափարները քննարկել, վերլուծել ու այդ գաղափարների ռացիոնալ հատվածին լուծումներ տալ: Էլի եմ ասում՝ իրողությունների հետ պետք է հաշվի նստել, բոլոր ոլորտներում մենք ցնցումային ճանապարհով փոփոխություններ չենք կարող անել, գնալու ենք կառուցողական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:   «Քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացում մի շարք քննադատություններ եմ  լսել գործող համակարգի հետ կապված, բայց արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի: Բոլոր հարցերը պետք է մանրամասն քննարկենք և զգուշ լինենք լուծումներ տալուց առաջ:Պետք է այնպես գործենք, որ հոնքը սարքելու տեղն աչքը չհանենք: Կան իրողություններ, որոնք պետք է փոխվեն ու կփոխվեն: Փոփոխությունները դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նախապատրաստված, մտածված ու պլանավորված, քանի որ փորձը ցույց է տվել, որ ինչքան հապճեպ են փոփոխությունները, այդքան բերում են հարակից խնդիրներ»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը: Միհրան Հակոբյանը  հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ. «Երբ ՀՀ 3-րդ նախագահն ասում է, որ պետք է իրողությունների հետ հաշվի նստել, Դուք ասում էիք՝ ստախոս է: Հիմա Ձեր՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները ո՞նց եք որակում, նույն կերպ չի՞ ստացվում»: Փաշինյանն էլ հակադարձեց, որ եթե ինքը հերքեր, որ 2013թ.-ին դեմ է քվեարկել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը, ապա Հակոբյանի ասածը տրամաբանական կլիներ: Նա շեշտեց՝ կան քննադատություններ, որոնց հետ պետական ու քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am