Սատանան դետալների մեջ է. Փաշինյանը՝ Նաղդալյանին

«Նոր կարգավիճակով Ձեր կարծիքները ցույց տվեցին, որ առանձնապես մեծ, գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի խնդրի կարգավորման, ԵԱՏՄ-ի, անգամ նաև կադրային քաղաքականության հարցերում մեր իշխանության վարած քաղաքականության հետ առանձնապես չկան: Սա իմ դիտարկումն է: Ամենամեծ տարբերությունը, կարծեք թե, համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, պարո՛ն Փաշինյան, այնպես չէ, որ անհամբեր  ենք եղել»,-ԱԺ-ում  ԱԺ ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հարց ուղղեց Հերմինե Նաղդալյանը: «Ադրբեջանական մամուլը վերջին օրերին մի շարք պետական և քաղաքական գործիչների շուրթերով  իր գոհունակությունն է հայտնել այն իրադարձությունների կապակցությամբ, որ կատարվում են Հայաստանում և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտան, որոնց  հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ԼՂ խնդրի հարցում: Դուք որևէ վտանգ զգո՞ւմ եք հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից»,-հարցրեց Նաղդալյանը: «Եթե խոսում եք    ինչ-որ պրոցեսների շարունակականության մասին, ապա շարունակականությունը չի նշանակում նույնականություն: Ինչպես գիտեք՝ սատանան դետալների մեջ է: Ինչ վերաբերում է քաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ կարծում եմ, որ մեր զինված ուժերի կայունությանը,  այդ թվում՝ նաև կադրային կայունությանը ոչինչ չի սպառնում: Մեր տրամադրվածությունը կադրային ջարդ իրականացնելը չէ:  Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն: Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են՝ նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»,-պատասխանեց  Փաշինյանը: Որքանով հասկանալի էր, զինված ուժերի հետ կապված կադրային խնդիրների մեջ էլ Փաշինյանը շարունակական է լինելու, ինչն ուրախալի է,արձագանքոց Նաղդալյանը: Փաշինյանն ասաց, որ ինքն այլ բան է ասում, իրենք խնդիր ունեն համերաշխության մթնոլորտ հաստատելու, որովհետև համերաշխության մթնոլորտում են հնարավոր լինում հարցերի արդյունավետ քննարկումն ու լուծումներ գտնելը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am