ՀՀԿ-ն ընդդիմություն է «աշխատում». երկար հարց,կարճ պատասխան

Ազգային ժողովում   ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի  և  իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հանդիպմանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը մեջբերեց Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարություններից. «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԼՔ-ն իշխանություններին 10/2 հաղթեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ն տարածքներ է կորցրել»: Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, որ գնահատականները ԵԱՏՄ կործանարար ազդեցությունը տարածքների կորստի վրա այսօր չեն հնչում: Արդյո՞ք մտադիր եք ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը զրոյացնելու ու նոր համաձայնագիր ստորագրելու, հարցրեց Աշոտյանը: «Առաջին հարցին արդեն պատասխանեցի»,- ասաց նա՝ հավանաբար նկատի ունենալով Շարմազանովի հարցերին տված պատասխանը: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ գաղտնի չէ, որ ինքն անձամբ դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ ինքը դեմ է եղել այդ գործընթացին: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ լինելով քաղաքական ու պետական գործիչներ պետք է հաշվի նստել իրողությունների եւ փաստերի հետ. «Բայց ես նաեւ ԱԺ-ում դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանն այն պատճառաբանությամբ, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձները շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»,- ասել էր  Փաշինյանը:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am