Եթե կրակոց լինի Մովսես գյուղի ուղղությամբ Ձեր վարչապետության օրոք, որո՞նք են լինելու Ձեր քայլերը.ՀՀԿ-ն՝Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում  հայտարարեց, որ Փաշինյանն այսօր շատ լավ ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխել է ՀՀ պետական շահերից, և մուտքը ԵԱՏՄ սպասարկել է ՀՀ պետական շահը։ «Չեմ ուզում Ձեզ հետ բանավեճի մեջ մտնել, ես ընդամենը արձանագրեցի, որ պետական և քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ։ Մենք մեր երկրի պատմության ընթացքում շատ ենք բախվել իրավիճակների, երբ քաղաքական և պետական գործիչները ակնհայտ իրողությունների հետ հաշվի չեն նստել, և դա բերել է որոշակի ցնցումների:Ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն լինելը գործառույթ է, ունի գործողությունների, ազատությունների և գործիքակազմերի որոշակի շրջանակ, որոնք միշտ չէ, որ նույնական են առնվազն 100%-ով»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ-ի մասին, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրն արժանանալու է Սևրի պայմանագրի ճակատագրին, և հարցրեց, թե ի՞նչ փաստարկների հիման վրա է նա այդպես մտածել, և արդյո՞ք ՀԱՊԿ գործընկերների հետ առաջիկա հանդիպմանը կբարձրացնի Հայաստանին աջակցության հարցը. «Դիցուք, եթե վաղը լինում է կրակոց Մովսես գյուղի ուղղությամբ Ձեր վարչապետության օրոք, որո՞նք են լինելու Ձեր քայլերը»։ Ս.Ֆարմանյանը նաև նկատեց, որ շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս գոնե 1 անգամ չի օգտագործել՝ «ռազմավարական դաշնակցային թեկնածու», և հարցրեց, թե ինչո՞ւ։ Ն.Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ընթացքում իրենք չեն անդրադարձել արտաքին քաղաքականությանը, շարժման հիմքում աշխարհաքաղաքական որևէ կոնտեքստ չկա, այն մաքուր հայաստանյան պրոցես է, որ կենտրոնացած է ներքին օրակարգի հարցերի վրա.  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am