ՀՅԴ-ն՝ պորտֆելների և աթոռակռվի մասին

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ժամանակավոր կառավարության ,հայտարարեց. «Մենք   խնդիր չունենք ժամանակավոր կառավարության մաս կազմել կամ չկազմելու։ Եթե այդպիսի հարց ունենայինք, չէինք էլ դուրս գա։ Մենք այդպիսի հարց երբեք չենք ունեցել։ Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր:  ՀՅԴ-ն կոալիցայից դուրս եկավ, քանի որ երկրում ֆորս-մաժորային վիճակ էր ստեղծվել, և կոալիցիոն հուշագիրն այլևս չէր գործում: Որպեսզի մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունն իրականացնել, մենք չենք կարող այն կապի մեջ լինել, որտեղ շատ հստակ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հանրապետականին։ Որպեսզի մենք սատարենք մեզ համար ընդունելի թեկնածուին՝ ժողովրդի կողմից վստահություն վայելող, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով ունեցած կաշկանդումից։ Սա է կատարվել շատ հստակ, ուրիշ բաներ այստեղ փնտրել պետք չի»: Ռուստամյանի կարծիքով՝ կոալիցիայից դուրս գալը թույլ տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս գործընթացների մեջ, և հետո ժամանակը կգա ու կերևա, որ Դաշնակցությունն այստեղ խաղացել է կարևորագույն, լրջագույն դեր։ Ա.Ռուստամյանը նշեց, որ այսօր մի իրավիճակ է, որ վարչապետի թեկնածուն մեծամասնություն ունի ԱԺ-ից դուրս, և կա մի այլ քաղաքական ուժ, որ մեծամասնություն ունի Ազգային ժողովի ներսում. «Եթե այդ մեծամասնությունը ձայն չտա, չի կարող ընտրվել, պարզ է, չէ՞։ Այսինքն՝ շատ բան կախված է, թե վաղը Հանրապետականն ինչպես կքվեարկի»։  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am