Նիկոլ Փաշինյանի էջը թարմացվել է. ԱԺ-ն շտկումներ է արել պատգամավորի կենսագրությունում

ԱԺ պաշտոնական կայքում թարմացվել է պատգամավոր, ընդդիմության առաջնորդ և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի էջը։ Մասնավորապես` լրացվել է խորհրդարանականի կենսագրությունը, փոխվել է լուսանկարը, նշվել է բուհից հեռացնելու պատճառը` «լրագրողական գործունեության պատճառով»։ Էջը խմբագրել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Փաշինյանին վերաբերող տեքստում ավելացվել են դրվագներ նրա քաղաքական կյանքից` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրում, արտաքին կապերի ու տարածքային կառավարման խորհրդարանական հանձնաժողովներին անդամակցությունը, ինչպես նաև խորհրդարանական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահություն։ ԱԺ-ի կայքում այս ամենի մասին մինչև այսօր գրված չէր։

Առավել նշանակալի փոփոխությունը, թերևս, այն է, որ նշվել է, թե ինչու են 1995թ-ին Փաշինյանին հեռացրել ԵՊՀ-ից։ Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չի ստացել, քանի որ շատ բացականեր է ունեցել։ Այնուամենայնիվ, Փաշինյանին հեռացնելու իրական պատճառը նրա քննադատական հոդվածներն են եղել, որոնք դուր չեն եղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանին։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը ուսման ընթացքում գերազանց գնահատականներ է ստացել, բացակաների պատրվակով հեռացվել է համալսարանից ավարտական քննություններից մի քանի օր առաջ։ Դեռ ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանի կայքում Փաշինյանի էջում ոչինչ գրված չէր հեռացման պատճառների մասին։ «1991թ. ընդունվել և 1995թ. հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)», — դեռ երեկ գրված էր կայքում։ Նորացված տարբերակում տեքստում արդեն ավելացվել է պատճառը։ «1991թ. ընդունվել և 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)»։ Բացի այդ, կայքի խմբագիրները փոխել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը` փոխարինելով ավելի նորով։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու հարցը։ Պատգամավորն ապրիլի 28-ին արձագանքել է շրջանառվող լուրերին և ապացուցել, որ իսկապես դիպլոմ չունի։ Բացի այդ, նա ցույց է տվել ստուգման գրքույկի լուսանկարները, որոնցում երևում են Փաշինյանի գնահատականները։ Բոլոր առարկաներից նա բացառապես «գերազանցներ» է ստացել։ armeniasputnik.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am