Էրդողանը պետք է կա՛մ փոխի Թուրքիան, կա՛մ հեռանա

2003թ. երբ Էրդողանը ու նրա «Արդարության ու զարգացման կուսակցությունը» եկան իշխանության, նրանք սկսեցին երկիրը տանել տնտեսական ու քաղաքական զարգացման ճանապարհով: Իսկ հետո ամեն ինչ փոխվեց: Այս մասին Washington Post-ում հրապարապված հոդվածում  գրում են Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարկ Աբրամովիչն ու Էրիկ Էդելմանը: «Երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության, նա ուժեղացրեց թուրքական տնտեսությունն ու բարելավեց հարեւանների հետ հարաբերությունները: Նրա կուսակցությունը ձգտում էր դեպի Եվրամիություն, եւ Թուրքիայի քաղաքականությունը հանեց ռազմական գծերից: Բայց հիմա ժողովրդվարության մասին խոսելը դժվար է: Առաջին անգամ նա միջամտեց մամուլի գործերին 2007թ. ՝ ճնշելով Hurriyet թերթին ու պահանջելով աշխատանքից հեռացնել իր լրագրողին, 2009-ին 2.5 մլրդ դոլարով տուգանեց ընդդիմադիր մեդիա հոլդինգին: Դրանք մամուլին լռեցնելու նրա առաջին փորձերն էին: իսկ 2013 թ. Գեզի պուրակում հանրահավաքը դաժանաբար ցրվեց ոստւկանության կողմից: Էրդողանին վիրավորելու համար, ի թիվս հազարավոր այլ մարդկանց, կալանավորվեց նաեւ մի 13 տարեկան տղա: Հազարավոր երեխաների, այդ թվում ոչ մուսուլման, հարկադրաբար ուղարկում են իսլամական դպրոցներ: Իսկ հիմա, երբ Էրդողանն ուզում է փոխել սահմանադրությունը, որպեսզի նախագահի պաշտոնն անձեռնմխելի դարձնի, նման խախտումները կարող են սովորական երեւույթ դառնալ: Սիրիական հակամարտությունում ծայրահեղականներին պաշտպանելուց հետո Թուրքիան հիմա ինքն է քաղում ահաբեկչության պտուղները ՝ Ստամբուլում ու Անկարայում հնչած պայթյուններով: Բայց Թուրքիան շարունակում է վստահեցնել, որ Սիրիայի քրդական խմբերը այլ ոչ թե ԻՊ-ն կամ «ալ Նուսրան» են սպառնում Սիրիային: Քրդերի հետ բանակցությունների ձախողումը 2015թ. սառեցրեց այն հակամարտությունը, մինչդեռ շատերն ակնկալում էին, որ Թուրքիան  կլուծի այն: Մենք կարծում ենք, որ ուժեղ, կայուն ու ժողովրդավարական Թուրքիան ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Բայց դրա համար պետք է, որ կառավարությունն էլ ցանկանա դա: Եթե Էրդողանն ուզում է իր երկրի համար ավելի վառ ապագա, նա պետք է փոխի Թուրքիան, կամ հեռանա»:  

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am