«Այս համակարգի կազմաքանդման միակ մեծ խոչընդոտը մնում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը». Դավիթ Գևորգյան

Կարծես թե ավելի ակնհայտ է դառնում, թե քաղաքական դաշտի հիմնական խաղացողների պահանջները ու մտահոգությունները ինչի հետ են կապված: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա նոր ժամանակավոր կառավարության մեջ տեղ ունենալն է, բայց նրանց համար կա դրանից կարևոր հարց. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը: Նիկոլ Փաշինյանը այս մասով ասել է, որ իր կարծիքով այն պետք է հնարավորինս շուտ կազմակերպվի: Բայց նաև նշում է, որ այս հարցը պետք է քննարկել մյուս ուժերի հետ, գալ ընդհանուր հայտարարի, ինչը իհարկե ճիշտ մոտեցում է: Բոլորն էլ հասկանում են, որ որքան արագ տեղի ունենան նոր, արտահերթ ԱԺ ընտրությունները, այնքան գրանցվող արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենալու այս շարժումը: Ակնհայտ է, որ մենք չենք ունենալու այն ԱԺ-ն, որն ունենք հիմա: Տարբեր ուժեր հույս ունեն, որ եթե ընտրությունները տեղի ունենան մեկ տարի հետո, հաղթանակի այս էյֆորիան անցած կլինի ու նրանց շանսերը ավելի մեծ կլինեն ընտրություններում: Այսպես են մտածում հիմնականում պռոռուսական ուժերը: Այսպիսի ցանկություն ունի նաև պաշտոնական Կրեմլը: Ու մի քանի օր առաջ արված հայտարարության այն մասը, որտեղ շեշտվում է վերջին ընտրությունների լեգիտիմ արդյունքներով ձևավորված ԱԺ-ն, հենց դրա մասին է խոսում: Ռուսաստան էլ լավ է հասկանում, որ որքան շուտ լինեն ընտրությունները, այնքան քիչ պռոռուսկան կլինի նոր ԱԺ-ն: Բոլոր այս ուժերին ժամանակ է պետք վերադիրքավորվելու, ուժերը հավաքելու ու նոր իրողություններում պայքարելու համար: Մեծ հաշվով այս համակարգի կազմաքանդման միակ մեծ խոչընդոտը մնում է արտահերթ ԱԺ ընտրությունների ժամկետը: Կարծում եմ, որ այս ուժերը ամեն ինչ անելու են, որ դրանք հնարավորինս ուշ լինեն: Շատ դժվար պայքար է սպասվում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am