«Այս պահին ՀՀԿ-ն զբաղված է առևտրով և ժամանակ է շահում». Կարինե Խոդիկյան

Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ճակատամարտում բացարձակ հաղթանակ ենք տարել, բայց պատերազմը շարունակվում է։ «Մենք մայիսի 1-ից հետո ունենք 2 պլան. կամ ՀՀԿ-ն չի ապահովի 6 ձայնը, կամ 2-րդ տարբերակում գուցե և ամբողջ ֆրակցիայով անցկացնեն Նիկոլ Փաշինյանին»։ Սակայն, ըստ Կարինե Խոդիկյանի, Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ ամեն ինչ չի ավարտվի: «ՀՀԿ-ականները խոսում են 7%-ի մասին, և չեն ուզում նկատել, որ հրապարակը բազմամարդ է: Նրանք չեն զիջելու, մինչև վերջ գնալու են, փորձելու են ինչ-որ բան պահել: Նրանք չեն ուզում ընդունել որ և՛ ժամանակներն են փոխվել, և՛ մարդիկ, և՛ նրանց համբերությունը: Այս պահին ՀՀԿ-ն զբաղված է առևտրով և ժամանակ է շահում: Նրա միակ ճիշտ քայլն այն կլիներ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարեր, որ նա սխավել է, ուստի և մեր գործունեությունը նույնպես սխալ է: Եվ տեսնելով այդ համաժողովրդական շարժումն՝ ինքն իրեն պետք է հայտարարեր ընդդիմադիր և ասեր, որ քաղաքական պայքարը շարունակում է որպես ընդդիմադիր կուսակցություն»,- շարունակեց նա: Բանախոսի խոսքով՝ իշխանափոխությունից հետո պետք է կարողանալ հաղթահարել ամենակարևոր «խութերը». «Քանի որ Ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը չափված-ձևված է Հանրապետականների հագով, ապա սրանք է պետք լուծել, յուրաքանչյուր սթափ մարդ դրանց վերաբերյալ ունի իր մտահոգությունը»:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am