Կոչ Անդրանիկ Միհրանյանին․ «Մի ընկեք ոտքի տակ, մի փորձեք մեզ խանգարել»

Ատոմային էներգետիկայի վետերանների հայկական միությունը ողջունում է մեր ժողովրդի կատարած այս հզոր քայլը, որը վերադարձրեց ինչպես քաղաքացիներին, այնպես էլ մեզ՝ վետերաններիս, հաղթողի արժանապատվությունը: Մեր վետերանների միությունն իր արժանապատիվ տեղն է զբաղեցնում վետերանների միջազգային կազմակերպության միլիոնավոր բարձր ինտելեկտով օժտված մասնագետների շրջանում: Եվ դա հայ գիտնականների և մասնագետների այն սերունդն է, որը 1993-95 թթ. իրագործելով Հայկական ատոմակայանի՝ աշխարհում իր նախադեպը չունեցող վեց ու կես տարի կանգնեցված ամենաբարդ տեխնոլոգիական հրաշքը, էներգիայի խաղաղ օգտագործման կայանքն արդեն 25 տարի անվտանգ և առանց էկոլոգիական բացասական հետևանքների ծառայեցնում է մեր երկրին: Համոզված ենք, որ ծառայամիտ միհրանյանները ու իրենց տրեխավոր միլիոնատեր դարձած պատվիրատուները տեղեկացված չեն, որ հենց ռուսաստանցի մասնագետների և եվրոպացի մեր գործընկերների հետ են կատարվում Հայկական ատոմակայանի ծառայության ժամկետը և 10 տարով երկարաձգման աշխատանքները, ինչը ռուսական միջուկային տեխնոլոգիաների առավելության և ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների պատերազմում բարձր մրցունակության լավագույն վկայությունն է: Հայաստան-Ռուսաստան փոխշահավետ գործնական հարաբերությունների ավելի հզոր ապացույց չենք կարող ունենալ, քան Հայաստանին սահմանակից Թուրքիայում /նույն սեյսմիկ ռիսկերի գոտում/ ռուսական սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ ԱԷԿ-ի կառուցումը: Մեր ատոմագետների միության անունից պահանջում ենք, եթե քո տրամաբանությունը բավարար կլինի հասկանալու, որ մեր բազմաչարչար ժողովուրդը ծայրահեղ շրջադարձային գործընթացում է, ուղղակի մի ընկեք ոտքի տակ, մի փորձեք մեզ խանգարել և սեպ խրել մեր ժողովուրդների անկեղծ բարեկամության մեջ, քանի որ բոլորս՝ մեծից մինչև փոքր, շատ լուրջ գործեր ունենք անելու, ինչը հնարավոր է միայն միջազգային համախմբման պայմաններում: Շնորհավորելով մեր ժողովրդին հաղթանակի առաջին փուլի կապակցությամբ՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, միություններին, հատկապես ՀՀԿ-ին՝ Աշոտ Նավասարդյանի իրավահաջորդներին, երկրորդական համարել կուսակցական, անձնական շահերը, համախմբվել և լծվել նոր Հայաստան կառուցելու, մեր երկիրը վերակառուցելու հարցում երիտասարդներին օգնելու բարդ և աշխատատար գործին: ԱԷՎՀՄ նախագահ  Ս. Ազատյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am