Ինչպես է ՀՀԿ-ական ռեկտորը թալանել Շիրակի պետհամալսարանը. Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համլսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սենսացիա. ՀՀԿ-ական կոռումպացված ռեկտորը 582 հազար ԱՄՆ դոլար ծախսել է շինարարության, իսկ 2 հազար ԱՄՆ դոլար գիտական գործունեության զարգացման համար: Ուսումնասիրելով Շիրակի պետհամալսարանի ռեկտորի 2016-2017 թվականի հաշվետվությունը (http://shsu.am/media/report/2016-2017/report-rektor.pdf), որտեղ ներկայացված է նաև ֆինանսական հաշվետվությունը, հասկանում ես, որ բուհի բյուջեն ուղղակի թալանվել է Շիրակի մարզի կաշառակերության սիմվոլ համարվող անձի՝ Սահակ Մինասյանի կողմից, որի պատասխանատվությունը կրելու է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը: ՀՀ ԿԳ նախարարության կողմից համալսարանում իրականացված հաշվետվությունում նշված է, թե ինչ օրենքներ, կարգեր և որոշումներ է խախտել կոռումպացված ռեկտորը:  Բարձրագույն կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող Մինասյանը, որը կոլեկտիվին ներկայացավ որպես կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարող, խախտել էր գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը, որի պատճառով իրականացվեց ռեկտորի պաշտոնավարման մեկ ու կես տարիների ֆինանսական գործունեության ոչ անկախ աուդիտ: Ի դեպ, նույնիսկ այդ աուդիտի արդյունքները միչև հիմա հրապարակված չեն, չնայած մարտի 24-ին տեղի ունեցած, այսպես կոչված, Մեծ խորհրդի ժամանակ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրճվանքով էին խոսում աուդիտի մասին և լրագրողներին վստահեցնում, որ դրա արդյունքները մոտ օրերս կհրապարակվեն. մեկ ամսից ավել է անցել, սակայն արդյունքները դեռ գաղտնի են պահվում: Հիմնվելով հաշվետվության վրա` կատարել ենք վերլուծություն: Հուսանք, որ հիմա արդեն վերջապես մեր լռակյաց դատախազությունն այս զարհուրելի փաստերի վրա ուշադրություն կդարձնի: 2017 թվականի դրամական միջոցների մուտքերը՝ ըստ նախահաշվի, և փաստացի հավաքագրումը գրեթե համընկել են, այսինքն` ինչքան գումար ակնկալում էինք, գրեթե հավաքագրվել է: Իսկ ի՞նչ է կատարված փաստացի ծախսերի հետ: Փաստորեն ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում: 2017 թվականին հիմնանորոգման համար ծախսել է 133 078 000 (հարյուր երեսուներեք միլիոն յոթանասունութ հազար) ՀՀ դրամ, դիզայներական ծառայությունների համար՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ապրանքանյութական պաշարների համար՝ 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: Ընդամենը՝ 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ: Ապրանքանյութական պաշարներից որքան գումար է տրամադրվել շինանյութին` խիստ հարցական է, բնականաբար, պատկերը թաքցված է ավելի խայտառակ չերևալու համար: Բուհի բյուջեն փաստացի կազմել է 1 132 391 000 (մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն երեքհարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ, որից 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ ծախսել է հիմնանորոգման, վերանորոգման և շինանյութեր գնելու վրա, որը կազմում է փաստացի բյուջեի 15 %-ից ավելին: Ուսումնասիրելով ՀՀ բուհերի ռեկտորների հաշվետվությունները, նկատելի է, որ շինարարությանը տրամադրված է բյուջեի ընդամենը 2%-5%-ը, իսկ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող մարզի բուհի ռեկտորը 15 %-ից ավելի գումար տրամադրել է շինարարությանը: Նշեմ,  որ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամից ավելի շինարարություն էլ կատարել էր 2016 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այսպիսով, ռեկտոր Սահակ Մինասյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում ավել քան 262 048 000 (երկու հարյուր վաթսուներկու միլիոն քառասանութ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 582 200 (հինգ հարյուր ութսուներկու հազար) ԱՄՆ դոլար, շինարարություն է իրականացրել՝ խախտելով գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը: Այ սա թալան է բոլորիս աչքի առաջ, որը բարձրաձայնվում է արդեն 7 ամիս, սակայն քար լռություն բոլոր պատկան մարմինների կողմից: Հանցագործ ՀՀԿ-ական ռեկտորի հովանավորյալները Բաղրամյան 26-ից էին, որի մասին նա ամեն քայլափոխին բարձրաձայնում էր: Հիշեցնեմ, որ համալսարանում վերանորոգվել է դահլիճը (գույքն անվճար տրամադրված է Համաշխարհային բանկի կողմից), կառուցվել է ինտելեկտուալ ակումբը,  մի փոքր հատվածում ներկվել են միջանցքի պատերը և մանր-մունր մի քանի ընթացիկ վերանորոգումներ: Սպորտային դահլիճների համար նախկին ռեկտորի կողմից նախատեսված ծախսերը սույն թյուրիմացություն ռեկտորի կողմից ևս ավելացվել էին 30 միլիոն դրամով: Զավեշտալի փաստ: Որքան կարող է բուհի ռեկտորը ատել գիտությունը, որ դիզայներական ծառայությանը ավելի շատ գումար հատկացնի, քան գիտական գործունեության զարգացման համար: Այսպես, 2017 թ-ին գիտական գործունեության զարգացման համար տրամադրել է ընդամենը 1 099 000 (մեկ միլիոն իննսունիննը հազար) ՀՀ դրամ, այսինքն` ավելի քիչ, քան շինարարություն իրականացնելու համար դիզայներական ծառայությանը, որը կազմել է 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Շիրակի մարզում վատահամբավ, կաշառակեր, անձեռնմխելիի համբավ ունեցող տխրահռչակ Սահակ Մինասյանը, որը մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, բացի նրանից, որ հիմնովին խարխլել է կրթական և գիտական գործընթացը, ամբողջությամբ թալանել է բուհի բյուջեն, որի վերաբերյալ նոր ապացույցներ կներկայացնենք հաջորդ գրառումներում»,- գրել է Համբարյանը:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am