ԵՄ-ի հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից: «ԵՄ-ն կրկին հաստատում է աջակցությունը Հայաստանում բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա: ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ՝ իրավապահ մարմիններն ու հավաքների ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները, ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»,- ասվում է հայտարարության մեջ:
