Եթե ցանկանայի, անցած 23 տարիներին կվերցնեի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Երևանի պետական համալսարանի հայտարարությանը, որ պատրաստ է միջնորդել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով: Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ եթե ցանկանար դիպլոմը ստանալ, անցած 23 տարիներին կստանար այն: Անդրադառնալով արցախյան հկմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին՝ վարչապետի թեկնածուն ասաց. «Ադրբեջանի դիրքորոշումն ագրեսիվ է ու ոչ կառուցողական, ու եթե հնչում է Երևանը գրավելու մասին հայտարարություններ, մեր խնդիրն է ուժեղացնել բանակն ու մարտունակությունը, բարձրացնել հանրության տրամադրությունն ու այդպիսով երկրի պաշտպանունակությունը և այդպես Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերադառնա կառուցողական երկխոսության դաշտ»:
