Այս օրերի գերէմոցիոնալ ֆոնին հայտնվեց մի շերտ, որը սկսեց մեղադրել ու ի՜նչ ասես գրել Սամվել Կարապետյանի մասին

Այս օրերի գերէմոցիոնալ ֆոնին անհանդուրժողականության ու անարդարացի մեղադրանքների զոհ շատերը դարձան։ Բացառություն չէ նաև ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանը։ Մի պահ հասարակությունում հայտնվեց մի շերտ, որը սկսեց մեղադրել ու ի՜նչ ասես գրել այս մարդու մասին, բայց ինչի՞ համար։ Իրոք, եկե՛ք մի պահ սթափ դատենք ու իր արած-չարածների հաշվեկշիռը փորձենք հասկանալ։ Մարդը ո՛չ որևէ հայտարարությամբ հանդես եկավ՝ ուղղված ընդդեմ շարժման, ո՛չ իր ռեսուրսները կիրառեց, որպեսզի համաժողովրդական շարժմանը խանգարի, ո՛չ էլ ինչ-որ մեկին թթու խոսք ասաց։ Երեկ էլ, երբ ստեղծված իրավիճակի սթափ անալիզ արվեց, Սամվել Կարապետյանի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանն առաջինն էր, որ հայտարարեց՝ ճիշտ չի լինի, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն թեկնածու ունենա։ Հիմա այս մարդու մեղքն ինչո՞ւմ է։ Ընդհանրացնելով՝ Սամվել Կարապետյանը ոչ մի բան չի իրել ի վնաս այս շարժմանը։ Եկեք մյուս կողմից հարցը նայենք։ Այս հեղափոխությունն արդեն փաստ է, ու վաղը մենք սկսելու ենք նոր իրականություն կառուցել։ Ու շատ կարևոր է, որ էմոցիոնալության ու էյֆորիզմի այս օրերին մենք չսկսենք կամուրջներ վառել։ Որքանո՞վ է արդար այս տեղեկատվական արշավը մի մարդու դեմ, ով Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է արել ու անում, տասնյակ միլիոն դոլարների բարեգործություններ է արել ու անում։ Մի՞թե վաղը, երբ այս էյֆորիայի ալիքը նստի, ու ազգովի լծվենք պետականաշինության գործին, այլևս ակտուալ չի լինելու ներդրումների հարցը, չենք հիշելու արտասահմանում գործունեություն ծավալող մեր մեծահարուստ հայրենակիցներին ու նրանցից ամենաազդեցիկին՝ նույն Սամվել Կարապետյանին։ Բերե՛ք զուտ ֆինանսատնտեսական կողմն էլ մի կողմ դնենք․ վերջիվերջո, ամեն ինչ չէ, որ փողով է չափվում։ Որքանո՞վ է մեկը, ով, անկախ քաղաքական իրավիճակից ու դերակատարներից, տարիներ շարունակ Հայաստանում, Ռուսաստանում ու այլ երկրներում միշտ ձեռք է մեկնել իր հայրենակիցներին, չի մոռացել իր ազգային պատկանելության մասին, արժանի այն գրոհներին ու դառը խոսքերին, որոնք հնչում ենք։ Բերե՛ք սթափվենք ու օր առաջ մտածենք այն լուսավոր վաղվա մասին, որի մասին երազում են բոլորը, ու որում տեղ ու լուրջ դեր է ունենալու նույն Սամվել Կարապետյանը։ Պետք չէ նեղացնել մարդկանց զուտ նախապաշարմունքների ու էմոցիաների պատճառով, առավել ևս, եթե հռչակված է, որ սա սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն է։ Մի վանեք այն մարդկանց, ովքեր կարող են մեծապես նպաստել այդ լուսավոր վաղվա կերտմանը։ Արման Աբրահամյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am