Պահելու ենք ստորին, միջին և բարձր օղակներում բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին. Ա. Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ոչ միայն վենդետաներ չի իրականացնելու, այլ պահելու է ստորին, միջին և բարձր օղակներում բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին: Այս մասին հանրահավաքին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։ Նա ողջունեց բոլոր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի պատրաստակամությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին, չհակասելու պետության շահերին. «Ես սրտանց ողջունում եմ նրանց։ Մենք քաղաքական վենդետա չենք անելու, գնալու ենք համերաշխության ճանապարհով, դա է մեր երկրի ճշմարիտ զարգացման ճանապարհը։ Կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք պետք է շարունակեն ծառայել մեր հայրենիքին։ Մենք ներգրավելու ենք նոր մասնագետներ՝ ներսից, դրսից. ովքեր հիասթափված գնացել են, նրանք պետք է գան, ծառայեն ՀՀ-ին: Այն, ինչ արեցինք այս վերջին օրերի, շաբաթների ընթացքում, այն ինչ շարունակում ենք անել, դա մի մեծ խենթություն է, դա մի մեծ երազանք է, բայց ողջ մարդկության զարգացման պատմությունը, բոլորը նվաճումները, աշխարհագրական, հասարակական, գիտական տրանսֆորմացիաները, առաջընթացը պայմանավորված են եղել խենթություններով և երազանքներով: Եվ, ինչպես միշտ, բոլոր ոլորտներում հինը դիմադրում է, հինը հակադրվում է, խոչընդոտում է այդ երազանքին, առաջընթացին: Այդպես մեզ մոտ էլ եղավ, և այդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, կետի, երբ հնի՝ այդ սիստեմի, այդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքին, մեր կամքին սկսում է վնասել մեր պետությանը, մեր պետականությանը: Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ ինձնից բացի այլ վարչապետ չպետք է լինի, դա է ճիշտ հանգուցալուծումը՝ ժամանակավոր կառավարության համար: Հենց դա նկատի ունեի ես՝ ասելով, որ Նիկոլից բացի այլ թեկնածությանը քվեարկելը հարվածելու է պետականությանը և գուցե հավասարեցվի դավաճանությանը»,-հայտարարեց նա։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am