Ոչ մի գործողություն չիրականացնել. Փաշինյան

Ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջի մի քանի օրերին հաջողվեց հաղթանակներ գրանցել: «Սիրելիʹ ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, վերջին 2 օրերին ՀՀ քաղաքացիներին՝ ձեզ, հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի մեր ավտոերթի և երեկ՝ դեպի Իջևան, Վանաձոր, Ապարան և Երևան ճանապարհին, ակնհայտ դարձրեց, որ ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակն անշրջելորեն անշրջելի է: Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի տասնյակ անգամ դադար առնել, որովհետև Հայաստանի այդ հատվածներոմ, ճամփեզրին ընկած գրեթե բոլոր գյուղերի ու քաղաքների բնակիչները տասնյակներով, հարյուրներով, հազարներով տոնելու էին եկել ՀՀ քաղաքացիների հաղթանակը: Այն հաղթանակը, որ քաղաքացիները՝ ձեզնից յուրաքանչյուրը սեփական ձեռքերով է կերտել: Եվ այդ հաղթանակի արդյունքներն անշրջելիորեն ճանաչվելու են: Հիմա արդեն ԱԺ 3 խմբակցություններ՝ ՀՅԴ-ն, ԵԼՔ և Ծառուկյան դաշինքները, հայտարարել են, որ մայիսի մեկին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին»: Այնուհետև տեղեկացրեց, որ վաղ առավոտից հանդիպումներ է ունենալու: «Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում: Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- ասաց նա և խնդրեց վաղը դադարեցնել ակցիաները և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել հանրապետական պատգամավորների հետ զանգերի, նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առջև պահանջ դնելը: Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը 17:00-ից ինքը լինելու է Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվելու են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանրահավաքի ժամանակ միասին քննարկելու են հաջորդ օրվա իրենց անելիքները:  

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանով Բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․վերջինը բախվել է արգելապատնեշին «Mitsubishi Pajero»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրավոր ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM Քաղաքացիներին տարհանել են Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Կոբախիձեն ու Զելենսկին Երևանում քննարկել են վրաց-ուկրաինական հարաբերությունները Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ. փորձագետ Փրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից Կոբախիձեն մտահոգություն է հայտնել Ինչ է ասել Թուրքիայի փոխանախագահը Երևանում Իրանն ԱՄԷ-ի վրա արձակել է 4 թևավոր հրթիռ Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը Սա է «խաղաղությունը»՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության․ Բեգլարյան Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան Թանկ չե՞նք վճարել ու վճարում երկիրը հակառուսականության թատերաբեմ դարձնելու համար․ Դանիելյան Հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Սաղաթելյանը՝ Մակրոնին Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեր ազգային արժանապատվությանը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան Վերոնիկա Զոնաբենդ. «Սրան չի կարելի հարմարվել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am